Հուզիչ է կանգնիլ
Նոր տարվա սեմին վճռական որոշումով մը՝ սրբագրելով մեր թերությունները, թոթափելու մեր տկարությունները, հոգեպես վերանորոգվելու
եւ ձգտելու կատարելության:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 12 (252), դեկտեմբեր 2020 թ.  


 

       

«ԼՈՒՐ ԱՂՕԹԻՑ ԻՄՈՑ, ԶԻ ԱՌ ՔԵԶ ԱՄԵՆԱՅՆ ՄԱՐՄԻՆ ԵԿԵՍՑԷ»
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲԻ ՏՈՆԸ ՆՈՒՅՆԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Սուրբ ճգնաւորօքն աղաչեսցուք զՏէր, որք զչարսն պատեցին նեղութեանցն
համբերեցին, լուսեղեն եւ երկնային անթառամ պսակացն արժանի եղեն:
Աղօթիւք նոցա եւ բարեխօսութեամբ մեզ ողորմեսցի»:
ՇԱՐԱԿՆՈՑ

եկտեմբերի 12-ին՝ Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետին նվիված տոնի ուրախ առիթով, մեծաթիվ ուխտավորներ էին մեկտեղվել ԱՆի թաղամասի համանուն եկեղեցում՝ ներկա գտնվելու մատուցվելիք ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

ՆՐԱՆՑ ԾՆՈՒՆԴԸ ՄԻՇՏ ԹՎՈՒՄ Է ԱՆՍՊԱՍԵԼԻ

Մակերեսային դիտարկումով կարող է արդի ժամանակաշրջանում լիովին ավելորդ թվալ սրբության կամ սրբերի մասին խոսելը, քանզի սրբությունն այսօր մեզ ներկայացվում է իբրեւ գեղեցիկ ու ցանկալի, բայց, այդուհանդերձ, վերացական գաղափար: Սակայն սրբերը մեզ երկրային կյանքում ոգեշնչել են իրենց օրինակով եւ լույսի ու մաքրության շող դարձել, մեր իսկ ապրելակերպից ու բարքերից խավարած ու ապականված, կյանքի ընթացքում: Սրբերի բարեխոսությունն Աստծո առջեւ միշտ պահապան ու հովանավոր է եղել մեր ժողովրդին՝ նրա բազմաղետ պատմության ընթացքում: Սուրբ Հայրերի ճշմարտախոս մտքերը եղան հիմնաքարն ու սկզբունքը մեր եկեղեցական-ազգային կառույցների:

ՍՐԲԻ ՄԱՍԻՆ

Մեծապես սիրված ու պատվելի սրբերից է Հակոբ Մծբնա Հայրապետը: Նրա երկրային կյանքը համակ նվիրում էր Հիսուսին ու Նրա Ավետարանին: Սքանչելագործ Հայրապետն իր անձը հեռու պահելով աշխարհիկ գայթակղություններից՝ ապրեց սրբությամբ եւ միշտ հավատարիմ ու հաստատուն մնաց Տիրոջ պատգամներին:

Սուրբ Էջմիածնում այժմ պահվում է Ս. Հակոբի աջը եւ Նոյան տապանի՝ նրա բերած մասունքը: Հավելենք նաեւ, որ Սուրբը հավասարապես ընդունված է ասորի, հայ եւ քրիստոնյա մյուս ժողովուրդների շրջանում: Նա թողել է ինչպես աստվածաբանական, այնպես էլ կյանքին սերտորեն կապված կրոնաբարոյախոսական մեծաթիվ ճառեր ու գրվածքներ: Սուրբ Գրիգոր Նարեկացին նրա մասին գրել է մի գեղեցիկ ներբող, իսկ Ներսես Շնորհալին՝ «Յաղթող եւ սուրբ Հայրապետ» շարականը:

Մծբնեցին եպիսկոպոս է ձեռնադրվել 320-ական թթ., Անտիոքի Մելիտոս Հայրապետի կողմից եւ ստանձնել Մծբնի առաջնորդությունը: Նրա ուսուցիչը Մարուգե ճգնավորն էր, իսկ աշակերտը Եփրեմ Խուրի Ասորի մեծ մատենագիրը:

ՀԸՆԹԱՑՍ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, մեծաթիվ հավատացյալների, ինչպես նաեւ բարեպաշտ ուխտավորների ներկայությամբ, պատարագիչ Տեր Հայրը ոգեշունչ քարոզ խոսեց՝ առանձնակի անդրադարձ կատարելով Սրբի վարքին ու թողած ժառանգությանը, չմոռանալով հիշել նաեւ նրա հետ առնչվող ուսանելի ավանդույթներն ու հրաշքները: Ներկա շատ հավատացյալներ մասնակցեցին ընդհանրական խոստովանությանը եւ ստացան Սուրբ Հաղորդություն:

Ինչպես միշտ, այս տարի նույնպես եկեղեցու Սուրբ Խորանին էին դրվել Սուրբ Հակոբ Հայրապետի տապանաքարից բեկորներ, որոնք Մծբնա քաղաքից բերել եւ եկեղեցուն ի պահ է տվել Առաջնորդ Սրբազանը՝ Տ. Միքայել Արքեպս. Աջապահյանը, հնարավորություն ընձեռելով հավատացյալներին այս կերպ խոնարհվել Սուրբ Մծբնեցու գերեզմանին եւ հայցել նրա բարեխոսությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները