Այն պատիվը, որ տվեցիք ինձ, տվեցիք ինքներդ ձեզ. այն հարգանքն ու մեծարանքը, որ մատուցեցիք ինձ, մատուցեցիք ձեզ: Մեր Տերն ասում է. «Ես ձեր մեջ եմ իբրեւ մի սպսավոր». ուստի ես էլ չեկա ծառայություն ու պատիվ ընդունելու ձեզանից, այլ՝ ծառայելու ձեզ...

 
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՉՈՒԼՋՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 11 (251), նոյեմբեր 2020 թ.  


 

       

ՀԱՅԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԱՍՏՎԱԾԱՎԱԽ, ՀԱՅՐԵՆԻՔԻ
ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՑՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

որը ցավ, դառը հիասթափություն ապրեցինք՝ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ խայտառակ զինադադարի լուրն ստանալով: Այսքան ժամանակ մեզ խաբում էին, թե հաղթելու ենք. սա՞ էր այդ հաղթանակը: Եվ երբեք, ով ուզում է լինի` առաջին, թե վերջին դեմքը, իր պարտությունը թող չբարդի զինվորի վրա, որովհետեւ զինվորը եւ թիկունքում գործող ժողովուրդը չեն պարտվել: Ասում են` կռվող չի եղել: Բայց արդյո՞ք բավարար չափով եղել է զորակոչ կամ ո՞վ է ծանուցագիր ստացել եւ չի նեկայացել զինկոմիսարիատ: Անպատրաստ կամավորներին տանում էիք, որ շատերը, անորոշությունից ելնելով, փախչեն, մյուսները մսաղացի ենթարկվեն:

Չեմ կարողանում հասկանալ՝ մենք բանակ ունե՞նք, թե՝ ոչ: Թե՛ պահեստազորայինը, թե՛ կամավորականը պետք է կռվեն կանոնավոր բանակում, ոչ թե ֆիդայական կռիվներ տան, շատերը հերոսաբար կռվեն, ոմանք փախչեն, ոմանք էլ հրաժարվեն՝ նման անկառավարելիության պայմաններում մսաղացի ենթարկվելուց: Ո՞ւմ վրա եք հոխորտում, երկրի առաջին դեմքեր: Մահվան բովի մեջ կնքված մարդը մահից չի վախենում: Ո՞ւմ եք ուզում վախեցնել, ո՞ւմ վրա եք ուզում բարդել ձեր խայտառակությունը: Իշխանության եկած, այսպես ասած, թավշյա ղեկավարներ, տոտալիտար աղանդավորական քարոզչին բնորոշ, ստի եւ կեղծիքի վրա հիմնված քարոզներից բացի, ի՞նչ եք արել: Այո՛, ճիշտ եք, պաշտպանել եք այլասերվածների շահերը, փորձել եք հեղինակազրկել Արցախյան պատերազմի բոլոր հերոսներին, որքան հնարավոր է ճնշել Եկեղեցուն, վարել ապազգային քաղաքականություն՝ բոլոր մեղքերի պատասխանատուն միայն նախկիններին տեսնելով, որոնք իրապես պարսավանքի են արժանի: Դրա համա՞ր ժողովուրդը, ոչ բարով, ձեզ ընտրեց, որ ժողովրդի մեջ ատելություն, պառակտում մտցնեք:

Այսօր` այս խայտառակությունից հետո, ինչո՞ւ եք ուզում ապակայունացնել երկրի ներքին վիճակը: Նիկոլ Փաշինյանն իր խայտառակությունը պետք է վերցնի եւ հեռանա. սա առաջին քայլն է՝ երկիրը ներքին ապակայունությունից փրկելու եւ Արցախյան խայտառակ փաստաթուղթը չեղարկելու կամ վերափոխելու համար: Թող Աստված բոլորիս խաղաղության, սիրո եւ միաբանության մեջ հաստատի` հեռու պահելով դիվային բոլոր խարդավանքներից: Առավել քան համոզված եմ, որ մեր պատերազմը ներքին եւ արտաքին, երեւելի եւ աներեւույթ սատանաների դեմ է:

Աստծով զորանանք: Մեր միակ հույսն ու ապավենը մեր Տեր Աստված է: Զերծ մնանք ամեն տեսակի կեղծ եւ մոլորեցնող քարոզներից, ամեն տեսակի մարդապաշտություններից: Միմիայն դավանենք մեր Տեր Աստծուն` մեր ուղղափառ վարդապետության ու աստվածընկալման համաձայն: Հայրենիքը վեր դասենք զոռբայությունից, սեփական շահից եւ տարատեսակ իշխանամետ ձգտումներից: Բոլորս միասին, առանց սեւի եւ սպիտակի բաժանման, պարտված եւ ապազգային, այսպես ասած, լիբերալ ազատական, կեղծ մարդասիրական եւ կեղծ հայրենասիրական քաղաքականություն վարած իշխանությունը փոխարինենք իրապես աստվածավախ, Հայրենիքի սրբության գիտակցումն ու նվիրումն ունեցող իշխանությամբ: Աստված մեզ առաջնորդ:

ԱՐՄԵՆ ՍԱՐԿԱՎԱԳ ԻՍԱՀԱԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները