ՀՅուրաքանչյուր հայորդու արյան գինը մեզ պետք է կոչի վրեժի եւ ցասման, ոչ թե հուսահատության եւ խուճապի, այլ վրեժի եւ ցասման:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 10 (250), հոկտեմբեր 2020 թ.  


 

       

«ԶԽԱՉՍ ԶԱՅՍ Ի ՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԼՈՑՍ
Ի ՔԵԶ, ՏՈՒՐ ՏԷՐ ՅԱՂԹԱՆԱԿ ՓՐԿԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՔՈՒՄ»
ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

այր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության եւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի կողմից հայոց հաղթական բանակի փառապանծ զինվորներին ուղարկվեց շուրջ 1500 օրհնված խաչ՝ «Սրանով կհաղթես» մակագրությամբ:

Այս նախաձեռնությանը միացավ նաեւ Արթիկի թեմը՝ նվիրաբերելով եւս 500 խաչ: Շուրջ 2000 օրհնված խաչերը գնդերեցների ձեռամբ բաժանվեցին զինվորներին:

ԽԱՉԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ

Տէր Աստուած զօրութեանց Քրիստոս Փրկիչ մեր, դիր զարարչական ձեռն Քո, զոր տարածեցեր ի վերայ սորին նշանիս, եւ օրհնեա զԽաչս զայս ի պահպանութիւն ամենայն հաւատացելոցս ի Քեզ, տուր Տէր յաղթանակ փրկեալ ժողովրդեան Քում, պարծելոցս ի կենսաբեր անուն Քո: Շնորհեա ամենայն հաւատացելոց Քոց կրել յանձինս իւրեանց զնշան Ամենայաղթ Սուրբ Խաչիս, ըստ ասելոյ հոգեպատմին եթէ ետուր երկիւղածաց Քոց նշան: Եւ արդ՝ օրհնեա զԽաչս զայս եւ տուր պահապան խոստովանողացս Ամենասուրբ Երրորդութեանդ, եւ արա զսա վահան ամրութեան եւ աշտարակ հզօր՝ շիջուցանել զամենայն նետս մուխս չարին եւ ընդդիմամարտ թշնամւոյն. զի Քո է զօրութիւն, տէրութիւն եւ փառք յաւիտեանս, յաւիտենից. ամէն:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները