ՀՅուրաքանչյուր հայորդու արյան գինը մեզ պետք է կոչի վրեժի եւ ցասման, ոչ թե հուսահատության եւ խուճապի, այլ վրեժի եւ ցասման:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 10 (250), հոկտեմբեր 2020 թ.  


 

       

«ՈՎ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՆՁԸ` ԿԽՈՆԱՐՀՎԻ,
ԵՎ ՈՎ ԽՈՆԱՐՀԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՆՁԸ` ԿԲԱՐՁՐԱՑՎԻ»
ԶԻՆՎՈՐԻ ՍԽՐԱՆՔՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

յս ժամանակավոր կյանքում խոնարհությունն իբրեւ զգեստ հագնելուց ավելի, պետք է դրանով ապրել: Կյանքի այս ձեւը մարդու առաջ բացվող մարտահրավերներից մեծագույնն է: Իզուր չէ ասված. «Խոնարհությունն աստվածային է»: Այս խոսքը երկու իմաստ ունի. նախ` խոնարհվելը սովորական մի գործ չէ, այլ առանձնահատուկ ներքին ուժ է պահանջում, եւ երկրորդ` խոնարհությունը մարդուն նմանեցնում է իր իսկ Ստեղծողին` Արարիչ Աստծուն:

Մակեդոնիայի Վասիլիոս կայսրը պատերազմի ընթացքում թշնամու զորքից պաշարվում է եւ քիչ է մնում գերի ընկնի ու սպանվի: Ճիշտ այդ վտանգավոր պահին մի կտրիճ զինվոր, սուրը ձեռքին, հարձակվում է պաշարողների վրա եւ, նրանց մեջ շփոթ ստեղծելով, կարողանում կայսրին փրկել մահից:

Պատերազմից անմիջապես հետո կայսրը փնտրում է իր կյանքը փրկող զինվորին եւ վերջապես նրան գտնում զինվորական հիվանդանոցում: Հրամայում է, որ զինվորական պատիվներ ու ցույցեր կատարեն նրա համար, բայց խոնարհամիտ զինվորը պատասխանում է. «Վսեմաշուք տե՛ր, աղքատ ծնվեցի, աղքատ ապրեցի, հետեւաբար ո՛չ իմ ծագումը, ո՛չ իմ առած ուսումը եւ ո՛չ էլ զինվորի իմ հասարակ դիրքն իրավունք չեն տալիս ինձ ընդունել արքայական այս բացառիկ գնահատականը: Ամեն բանից առաջ ես նախընտրում եմ պահել Ձերդ Վսեմաշուքությանը փրկած լինելու պատիվը:

Երբ կյանքս վտանգեցի Ձեր կյանքը փրկելու համար, նպատակս ուրիշ բան չէր, եթե ոչ հավատարմորեն կատարել զինվորի իմ պարտականությունը: Մի խնդրանք ունեմ միայն. եթե պատահի, որ մեռնեմ, բարի եղեք ստանձնել պաշտպանությունն ընտանիքիս ու զավակներիս: Իսկ եթե ապրեմ, պետք չունեմ ոչ մի օգնության, պատրաստ եմ, ի գին ամեն զոհողության, պաշտպանել նրանց, ինչպես արեցի Ձերդ Վսեմաշուքությանը»:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները