Հոգեւոր հովիւին
խօսքը
ժողովուրդին հոգիին կը հասնի եւ
կը ներգործէ, երբ կը բխի իր սիրոյ սրտէն
եւ հոգածութեան նախանձա-
խնդրութենէն:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 8 (248), օգոստոս 2020 թ.  


 

       

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

այր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ 1951-2019 թթ. տարեգրությունը եւ կենսամատենագիտությունը: Սույն աշխատությունը հրատարակության են պատրաստել Մայր Աթոռի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը, բ.գ.թ. Մայա Գրիգորյանը եւ Գոհար Սարգսյանը:

Հրատարակությունը նվիրված է Վեհափառ Հայրապետի օծման եւ գահակալության 20-ամյակին:

Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը Վեհափառ Հայրապետի 1951-2019 թթ. տարեգրությունն է, իսկ երկրորդ մասը՝ Հայոց Հովվապետի կենսամատենագիտությունը, որի միջոցով, ինչպես մերօրյա հասարակությանը, այնպես եւ ապագա սերունդներին, հնարավորություն է ընձեռվում լավագույնս ճանաչել եւ անկողմնակալ ու անաչառ կերպով արժանի գնահատական տալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախանձախնդիր ու արդյունավոր 20-ամյա գործունեությանը:

Աշխատությունը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի, հատկապես 21-րդ դարի առաջին երկու տասնամյակի` Հայ Եկեղեցու պատմությամբ զբաղվող մասնագետների համար:

Գիրքը տպագրվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները