Հայ Գիրքը միւռո՜ն է մեր ժողովուրդի զաւակներուն համար:
Ան, որ Հայ Գիրքը կը կարդայ, կը միւռոնուի հայութեամբ:

 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 7 (247), հուլիս 2020 թ.  


 

       

«ՄԱՐԴԻԿ ԱՅՍՕՐ ԴԺՎԱՐ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ ԵՆ ԵՎ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ
ՆՐԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՆՏԵՍԵԼ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

անրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 24-ին աշխատանքային կարճատեւ այցով եղավ Գյումրիում՝ ծանոթանալու հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրեւի ու կարկտի հետեւանքներին եւ քննարկելու առաջացած խնդիրներն ու դրանք լուծելու հնարավորությունները:

Նախագահին դիմավորեցին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, ով նախագահին ներկայացրել էր անձրեւի ու կարկտի հետեւանքով ծագած խնդիրները, մինչ այս կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները:

Գյումրու Երեւանյան խճուղու սկզբնամասում գտնվող կամրջի մոտ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշաջյանը Հանրապետության նախագահին ներկայացրեց իրավիճակը:

Այնուհետեւ նախագահ Սարգսյանը հանդիպեց բնական աղետից տուժած ընտանիքների հետ, անմիջապես տուժածներից տեղեկացավ նրանց կրած վնասների մասին:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպմանը Հանրապետության նախագահին տեղեկություններ հաղորդվեցին, հորդառատ անձրեւի եւ ուժեղ կարկտի հետեւանքով առաջացած, քաղաքացիների խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված ու ձեռնարկվող միջոցառումների մասին:

Նախագահ Արմեն Սարգսյանը հետաքրքրվեց տուժած ընտանիքների վիճակով: «Այնպիսի տպավորություն է, որ հարվածը եղել է կրկին ցավոտ տեղին, տուժել են այն մարդիկ, որ ապրում են տնակներում,- իր խոսքում նշեց նախագահը: -Այդ մարդիկ այսօր դժվար վիճակի մեջ են, եւ չենք կարող նրանց խնդիրներն անտեսել»:

Հանրապետության նախագահն ընդգծեց, որ, իր իսկ հանձնարարությամբ, նախագահի աշխատակազմի կողմից արդեն ծրագրվել եւ ընթացքի մեջ են տուժած ընտանիքներին աջակցության որոշակի ծրագրեր:

Մասնավորապես, այդ ընտանիքների համար ձեռք էր բերվել կենցաղային տեխնիկա, որը շուտով հանձնվելու էր հասցեատերերին: Նախագահ Սարգսյանն ասաց, որ նման բարդ իրավիճակում հայտնված որեւէ մեկն անտեսված չպետք է լինի. «Էական է, որ մարդիկ իրենց մոռացված չզգան, գյումրեցիներն իմանան, որ ուշադրության կենտրոնում են, չնայած կորոնավիրուսին, չնայած սահմանային ընդհարումներին»:

Նախագահը նշեց նաեւ, որ, կորոնավիրուսի համավարակի պատճառով, ուշադրությունը կենտրոնացված է առողջապահության համակարգի եւ առողջության հետ կապված խնդիրների վրա, քանի որ համավարակը ողբերգական հետեւանքներ է ունենում՝ խլելով մարդկային կյանքեր: Այդ համատեքստում նա ընդգծեց, որ, անշուշտ, կարեւոր է վիճակագրական տվյալներ ունենալ ցանկացած իրավիճակի վերաբերյալ, սակայն միշտ պետք է հիշել, որ ցանկացած թվի հետեւում մարդկային կյանք ու ճակատագիր է: Ինչպես Գյումրիում տեղացած անձրեւների պարագայում, այնպես էլ ավելի մեծ ու, ցավոք, նաեւ մարդկային կյանքեր խլող, համաշխարհային աղետի՝ կորոնավիրուսի համավարակի դեպքում պետք է ամեն ինչ անել, որպեսզի որեւէ մեկն իրեն անօգնական չզգա:

Նախագահ Սարգսյանը մարզային եւ քաղաքային իշխանություններին հորդորեց ավելի պատրաստված լինել, ենթակառուցվածքները վերանորոգելիս կամ նորը կառուցելիս հաշվի առնել նաեւ նման տարերքների հավանականությունը. «Եթե կոյուղի կամ ջրահեռացման գիծ ենք կառուցում, բնակելի շենքի կամ դպրոցի տանիք ենք ամրացնում, պետք է հաշվի առնել նաեւ եղանակային հնարավոր փոփոխությունները»:

Մարզային ու քաղաքային իշխանությունների ղեկավարները Հանրապետության նախագահին տեղեկություններ ներկայացրին, մարզի եւ մարզկենտրոնի զարգացմանն ուղղված, ընթացիկ ու նախատեսվող ծրագրերի մասին:

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի հետ այնուհետ քննարկվեցին մարզին եւ մասնավորապես Գյումրուն վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահն ընդգծեց, որ ցանկացած ծրագիր իրականացնելիս չափազանց կարեւոր է Գյումրու դիմագծի եւ, առհասարակ, մարզի պատմամշակութային միջավայրի պահպանությունը: «Գյումրին գեղեցիկ է իր պատմաճարտարապետական յուրահատուկ ոճով: Այս գեղեցկությունը պետք է պահպանել, սա Հայաստանի ադամանդն է, եւ պետք է շատ ուշադիր լինել,-շեշտեց նախագահ Սարգսյանը: -Մեր ունեցած արժեքներին շատ ավելի զգայուն պետք է վերաբերվենք, շատ խնամքով պահպանենք»:

Գյումրու ծրագրերի համատեքստում անդրադարձ եղավ նաեւ մեծ մտածող, փիլիսոփա, ծննդով գյումրեցի Գեորգի Գուրջիեւի այգի, գուրջիեւյան միջավայր ստեղծելու նախագահական նախաձեռնությանը: Նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ ծրագրի իրագործումը նպաստելու է քաղաքի զարգացմանը թե՛ զբոսաշրջային, թե՛ մշակութային ու սոցիալ-տնտեսական ուղղություններով: Նշված ծրագրի իրականացման համար դիտարկվում է Գյումրու Կարսի խճուղու վրա գտնվող նախկին զորամասի տարածքը:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները