Հայ Գիրքը միւռո՜ն է մեր ժողովուրդի զաւակներուն համար:
Ան, որ Հայ Գիրքը կը կարդայ, կը միւռոնուի հայութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 7 (247), հուլիս 2020 թ.  


 

       

ՏՈՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՓԻ ԳՅՈՒՏԻ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին խորին ակնածանք ունի առ Աստվածամայրը, որն էլ առիթ է հանդիսացել ոգեկոչելու Սուրբ Կույսի հետեւյալ տոները՝ Հղություն, Ծնունդ, Ընծայումն ի տաճար, Ավետում, Վերափոխում, Գյուտ գոտվո, Գյուտ տփո:

Աստվածածնի տոներն ընդհանրապես Հայոց Եկեղեցին նշում է միայն Սիմեոն Կաթողիկոսի 1774 թվականի տոնացուցական կարգապահությունից հետո: Այդ շարքում իր ուրույն նկարագրությամբ առանձնանում է Սուրբ Կույսի տփի գյուտի հիշատակը: Աստվածածնի գործածած իրերին նվիրված տոները հետո են մուտք գործել տոնացույց:

Հայոց Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք ու երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ՝ շեշտելով նրա Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Ս. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Սուրբ Կույսի տփի գյուտը տեղի է ունեցել հետեւյալ պարագաներում: Երկու իշխան ուխտի են գնում Երուսաղեմ: Երբ հասնում են Գալիլիա, տեսնում են, որ մի հրեա կնոջ տան առջեւ, բազմատեսակ հիվանդներից բաղկացած, բազմություն է հավաքվել: Ներս են մտնում եւ տեսնում մի տուփ: Ուխտավորները հրեա կնոջից իմանում են, որ տուփը ժամանակին պատկանել է Սուրբ Կույսին, եւ այժմ դրա շնորհիվ հրաշքներ են տեղի ունենում: Նրանք գնում են Երուսաղեմ, պատրաստել են տալիս նմանատիպ մեկ այլ տուփ, վերադարձին կրկին մտնում հրեա կնոջ տուն եւ նոր տուփը փոխում հնով: Իսկականը նրանք իրենց հետ տանում են Պոլիս եւ այդ մասին պատմում օրվա պատրիարքին: Վերջինս մեծ հանդիսությամբ այն զետեղում է եկեղեցում եւ հուլիսի 2-ին նշանակում տոն՝ «Գիւտ տփոյ Սուրբ Աստուածածնի» անվամբ:

Հայ Եկեղեցին այս տոնը նշում է XVIII դարից, երբ այն ընդգրկվեց Սիմեոն Ա Երեւանցի Կաթողիկոսի, 1774-ին հրատարակած ու բարեփոխած, Տոնացույցի մեջ: Տոնակատարվում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը, հունիսի 12-ից հուլիսի 18-ը:

Ավելացնենք նաեւ, որ Հայ Եկեղեցու Վարդապետները, Սուրբ Հայրերն ու հայ միջնադարյան բանաստեղծները տաղեր են ձոնել Սուրբ Կույսին, ողջ ծիրով զուգահեռներ տանելով Տիրամոր արտաքին գեղեցկության եւ բնության ամենավառ գույների միջեւ՝ «աչքն ծով», «յատէն նռնենի», «բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր», «ծղիքն ծիրանի՝ մանուշակի հոյլք», «…զարդարեալ էր, ի կապուտոյ, ի ծիրանոյ, ի բեհեզոյ, ի յորդանէ», «ոսկեշողեն գույնն»:

Հուլիսի 5-ին՝ տփի գյուտի տոնի ուրախ առիթով, առավոտյան ժամը 7:00-ին, Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները