Էջմիածինը քար չէ, Էջմիածինը հիշատակ չէ, Էջմիածինը միայն սրբություն չէ: Էջմիածինը առաքելություն է:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 6 (246), հունիս 2020 թ.  


 

       

Լրահոսից

7 հունիսի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

8 հունիսի - Տոն Սրբոց կուսանացն Հռիփսիմյանց: Նահատակ կույսերի հիշատակի տոնի առիթով՝ Ավստրիական թաղամասի Ս. Հռիփսիմե մատուռում, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ «Հայր մեր»-ից առաջ օրվան պատշաճող հանգամանալից քարոզ խոսեց Տ. Արսեն ավագ քհն. Սիմոնյանը:

13 հունիսի - Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Փավստոս քհն. Սարգսյանի:

14 հունիսի - Տոն Կաթողիկե Ս. Էջմիածնի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում, ճիշտ առավոտյան ժամը 7:00-ին, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

21 հունիսի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

27 հունիսի - Գյուտ նշխարաց: Տոնի առիթով Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, առավոտյան ժամը 7:00-ին, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

28 հունիսի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները