Մի՛ երկնչեք,
մի՛ վհատվեք, մնացե՛ք հավատարիմ
մեր սուրբ հավատքին,
մ եր Առաքելական Մայր Եկեղեցուն:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 5 (245), մայիս 2020 թ.  


 

       

ՏՐԱՄԱԴՐՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

այիսի 18-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնն ստացավ, կարիքավորներին տրամադրվելիք, հերթական օգնությունը:

Սննդամթերքի ողջ տեսականին փաթեթավորվեց ու հատկացվեց մեր շահառուներին, ինչպես նաեւ այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու բարերարների հովանավորությամբ հոգում ենք, որ, արտակարգ դրության պայմաններում, մարդիկ սննդի կարիք չունենան:

Կենտրոնը 400 սննդի փաթեթներ հատկացրեց կարիքավոր ընտանիքներին: Օգնությունը կազմակերպելու հարցում անմասն չմնացին նաեւ քահանաները, ովքեր, հավատացյալների հետ կապը պահպանելով ու գնահատելով նրանց կարիքները, սննդի փաթեթները Շիրակի մարզի տարբեր գյուղեր հասցրեցին:

Նշենք, որ սննդի փաթեթները ներառում են նաեւ, այս իրավիճակում այնքան անհրաժեշտ ու պարտադիր դարձած, դիմակներ: Առողջության պահպանման եւ ընտանիքների հոգսը թեթեւացնելու համար սոցիալ-կրթական կենտրոնում երկու ամիս է, ինչ գործում է կարի փոքրիկ արտադրամաս: Ամեն օր 150-ից ավելի դիմակ ենք կարում:

Իհարկե, այս հարցում անգնահատելի է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությունը, որ, ճիշտ գնահատելով իրավիճակը, դեռ երկու ամիս առաջ համապատասխան հումք ու անհրաժեշտ պարագաներ գնեց եւ տրամադրեց հայաստանյան բոլոր սոցիալական կենտրոններին՝ հասկանալով, որ վերահաս վտանգը կարելի է միայն կանխել պատշաճ պաշտպանությամբ ու նախապես ձեռնարկված քայլերի շնորհիվ:

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնն այս օրերին աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով: Աջակցության բազմազան ծրագրերով օգնության ենք հասնում սոցիալական տարբեր խոցելի խմբերի: Բայց չենք մոռանում նաեւ հիվանդանոցների մասին, որովհետեւ հիվանդների խնամքն ու մաքրությունն առաջնային են հանրային առողջությունը վերագտնելու համար:

«DVV International in Armenia»-ի հետ համատեղ սոցիալ-կրթական կենտրոնն անկողնային պարագաներ է կարում ու հասցնում հիվանդանոցներին: Քանի որ այժմ ամենախոցելին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն է, անկողնային ամբողջական փաթեթը, ինչպես նաեւ փափուկ ու բամբակյա կտորից պատրաստված բարձեր տրամադրեցինք այս հիվանդանոցին:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները