Մարդկային
կյանքի հավիտենությունը ֆիզիկական
կյանքի գոյությամբ չի չափվում:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 2 (242), փետրվար 2020 թ.  


 

       

ՓՈՔՐԻԿԻ ԽՆԴՐԱՆՔԸ ՀԻՍՈՒՍԻՑ

ինգ տարեկան մի փոքրիկ դեղատուն է մտնում, աշխատողին ցույց տալիս իր մոտ եղած դրամներն ու հարցնում. «Կարո՞ղ եմ այս դրամներով հրաշք գնել»:

Դեղագործը զարմացած հարցնում է, թե «հրաշք» գնելը ո՞վ է իրեն պատվիրել: Փոքրիկն անկեղծորեն պատասխանում է. «Բժիշկն ինձ ասաց, որ մայրս միայն հրաշքով կբժշկվի, խնդրում եմ օգնիր ձեռք բերել, իմ դրամները բավակա՞ն են: Դեղագործը, պատասխանում է. «Երանի այդ դեղից ունենայի, ես անվճար կտայի, որովհետեւ մայրիկիդ շատ ես սիրում: Քո մայրիկին բուժող դեղից միայն Հիսուսի մոտ կա, գնա եկեղեցի եւ ասա Հիսուսին, որովհետեւ Հիսուս փոքրերին շատ է սիրում, ու կլսի քո խնդրանքը»:

Փոքրիկը, վազելով գնում է մոտակա եկեղեցի, ներս մտնում, կանգնում խաչված Հիսուսի պատկերի առջեւ ու ասում. «Գիտե՛մ խաչված ես եւ ցավերի մեջ, ինձ լսելու ժամանակ չունես, սակայն քիչ առաջ ինձ դեղագործն ասաց, որ մայրիկիս «հրաշք» դեղը քեզ մոտ է: Շատ եմ սիրում մայրիկիս, եւ իմ ունեցած դրամները սրանք են, որ հավաքել էի հեծանիվ գնելու համար, վերցրու եւ խոստանում եմ, որ կվերադառնամ ու կօգնեմ Քեզ, որ իջնես խաչից, միայն խնդրում եմ արագ տուր այդ դեղը»: Փոքրիկը ոչ մի պատասխան չլսեց. պատկերն անշարժ էր: Ապա նա գոռալով ասաց. «Եթե չօգնես ինձ, ես կբողոքեմ Քո մայրիկին: Եթե Դու էլ ինձ պես սիրում ես Քո մայրիկին, խնդրում եմ, շտապ տուր դեղը, ես անպայման կվերադառնամ եւ կօգնմ Քեզ»:

Քահանան հեռվից լսում է փոքրիկի աղմկոտ ձայնը, մոտենում է եւ ասում. «Հիսուս ամեն ինչ լսում է, գոռալու անհրաժեշտություն չկա, նա ինձ ուղարկեց, որ ես քեզ հետ գամ մայրիկիդ մոտ: Տա՛ր ինձ ձեր տուն»:

Փոքրիկն ու քահանան քայլեցին դեպի տուն: Ճանապարհին փոքրիկը պատմեց մոր հիվանդության, անկողին ընկնելու մասին, եւ թե ինչպես է բժիշկը ասել, որ միայն հրաշքը կբուժի մայրիկին, իսկ դեղագործն ասել էր, որ միայն Հիսուս ունի այդ դեղը:

Երբ տուն հասան, մտան մոր սենյակը: Անկողինը դատարկ էր. փոքրիկը ձայն տվեց մայրիկին: Այդ ժամանակ մայրը խոհանոցից դուրս եկավ, գրկեց փոքրիկին ու ասաց. «Բժիշկը, որն ինձ բժշկեց, բարեւում էր քեզ եւ ասում, որ ինքն էլ է Իր մայրիկին շատ սիրում: Որտեղի՞ց էիր ճանաչում Նրան»:

Այդ պահին քահանան միջամտեց նրանց խոսակցությունը եւ ասաց. «Տեսնո՞ւմ ես, նա կատարեց այն, ինչ ուզում էիր, նույնիսկ մեզանից շուտ էր եկել…»:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները