Մարդկային
կյանքի հավիտենությունը ֆիզիկական
կյանքի գոյությամբ չի չափվում:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 2 (242), փետրվար 2020 թ.  


 

       

«ՁԵԶ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ, ՄԵԶ՝ ԲԱՐԻ ԶԱՏԻԿ»

«Փառքը դրախտն էր անպատմելի, Չքնաղատես եւ սխրալի, Ծաղկունքն տալիս էին փայլն փայլի, Նման արեգակի եւ լուսնի»:
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ

այաստանյայց Եկեղեցու տոնացույցում տարվա ընթացքում տասն անգամ հիշատակվող «Բարեկենդան» եւ մեկ անգամ էլ «Բուն Բարեկենդան» բառերը կոնկրետ տոնի անվանումներ չեն, այլ պահոց շրջաններն ազդարարող, ինչպես նաեւ այդ ընթացքը հավասարակշոռ ուրախության օրեր:

Բարեկենդան բառն ինքնին տալիս է իր իմաստային բացատրությունը, որ է բարի + կենդանություն, այսինքն՝ խրախճանք, առատ ուտելիքներ վայելելու տոն: Այն մի գեղեցիկ մաղթանք է, երախտիքի, առողջության, երկարակեցության եւ հաջողության սրտաբուխ արտահայտություն:

Չնայած կրոնական տոն չէ, սակայն Բարեկենդանի օրերին եկեղեցիներում երգվող շարականների նյութը վերհիշեցնում է նախամարդու՝ Ադամի երջանիկ կյանքը դրախտում «ի ներկայութեան Աստուծոյ»: Բարեկենդանն ունի նաեւ իր հոգեւոր խորհուրդը. «Ադամն ու Եվան դրախտի իրենց երանական կյանքի մեջ էին, երբ մեղք գործվեց. կերան արգելված պտուղը, եւ Ադամն աքսորվեց դրախտից: Ադամն այստեղ խորհրդանշում է նախամարդուն եւ որպեսզի նորից արժանանա Տիրոջ ողորմածությանը, նա երկար ճանապարհ ուներ անցնելու» (Ս. Գրիգոր Տաթեւացի):

Անշուշտ, հոգին առաջնային է մարնի հանդեպ: Այս ըմբռնումով սահմանվեց պահքը: Այն ամրապնդում է հավատը եւ մաքրում ու զորացնում հոգին: Ինչպես գիտենք, Մեծ Պահքը խոկման, ինքնաքննության, զղջման, ապաշխարության եւ բարեգործության շրջան է:

Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում փակվում են եկեղեցիների Սուրբ Խորանների վարագույրները եւ շուրջ 40 օր չեն բացվում՝ բացառությամբ եկեղեցու անվանակոչության կամ մեծ Սրբոց տոների ուրախ առիթների, եւ մատուցվում է Սուրբ Պատարագ: Այս տարի Հայոց Եկեղեցու տոնացույցով Բուն Բարեկենդանը նշվեց փետրվարի 23-ին, կիրակի օրը: Ս. Յոթվերքում, ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհրդին համահունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ

Բարեկենդանն իր գրավչությունն ունի, քանզի տոնին մասնակից է դառնում ողջ ժողովուրդը՝ հոգեւորականից մինչեւ մանուկ: Բարեկենդանը նշվել է նաեւ վանքերում՝ հոգեւորականության շրջանում եւ կոչվել աբեղաթող: Տոնի վերջին շաբաթ եւ կիրակի օրերին այստեղ նույնպես թատերախաղեր են կազմակերպվել: Ի տարբերություն ժողովրդական խաղերի, այստեղ հանդիսատես չկար: Զվարճություններն ավարտվում էին բարեկենդանի խորհրդանիշ «Ուտիս տատին» արտաքսելու եւ Մեծ Պահքի խորհրդանիշ «Պաս պապին» հրավիրելու ծեսով: «Ուտիս տատը» շերեփը ձեռքին, կերած, խմած, գզգզված մազերով տիկնիկ էր: Երիտասարդները, իրենց վերջին խնջույքից հետո, նրան բարձր սարից գլորում էին ցած: Սկսվում էր «Պաս պապի» իշխանությունը, որը խստությունների շրջան էր, եւ ընդգրկում էր համեստ, չափավոր կյանքի, բուսական ուտելիքի եւ հոգեւոր արգելքների յոթը շաբաթները: Երեկոյան, երբ արդեն ավարտված էր լինում խնջույքը, որպես ուտիք եւ ուրախ օրերի ավարտի ծիսական խորհրդանիշ, «փակում էին իրենց բերանները» ձվով կամ ձվածեղով եւ միմյանց դիմում բարեմաղթանքով. «Բերաններս փակում ենք սպիտակ ձվով, Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելուն…»:

Բարեկենդանի ավարտին հայոց մեջ պատրաստվում էր վերջին խորհրդանիշը: Մեծ Պահքին նախորդող գիշերը մեծ տատը, բոլորից թաքուն Ակլատիզ էր պատրաստում եւ կախում լավ երեւացող տեղում: Սովորաբար այն պատրաստվում էր սոխից եւ յոթ փետուրներից (4 սպիտակ, 3 սեւ¤: Եթե Ակլատիզը կախված է, ուրեմն Բարեկենդանն ավարտված է, իսկ Մեծ Պահքը՝ սկսված:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները