Մարդկային
կյանքի հավիտենությունը ֆիզիկական
կյանքի գոյությամբ չի չափվում:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 2 (242), փետրվար 2020 թ.  


 

       

«ԹԵ ԱՍԵՄ՝ ԲՈՑ ԿԼԻՆԻ, ԹԵ ՉԱՍԵՄ՝ ԽՈՑ ԿԼԻՆԻ»

ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի նախաձեռնությամբ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում տարվա ընթացքում անցկացվեցին, հակամարտությունների փոխակերպմանը նվիրված, ոչ ֆորմալ կրթական դասընթացներ: Նախ, որպես դասընթացավարներ, վերապատրաստվեցին կենտրոնի աշխատակիցները, ապա ստացած գիտելիքներն արդեն փոխանցեցին ինչպես մյուս աշխատակիցներին, այնպես էլ միջին ու բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողներին:

Դասընթացների ժամանակ հիմնական ասելիքը մեկն էր. «Թե ասեմ՝ բոց կլինի, թե չասեմ՝ խոց կլինի...»: Սեւակյան այս տողերը լավագույն բնորոշումն են կոնֆլիկտի. ի վերջո ասե՞լ, թե՝ չասել… Կոնֆլիկտն անհրաժե՞շտ է, թե միայն պետք է խուսափել կոնֆլիկտներից: Բազմակարծության, տեսակետների բախման, համաձայնության ու զիջումների դրական ու բացասական կողմերն ուսումնասիրելուց հետո, դասընթացների ընթացքում յուրաքանչյուր մասնակից գտավ իր սեփական դիրքորոշումն ու ճիշտ տարբերակը:

Գիտելիքներն ամբողջացնելու եւ նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն եւս ընձեռվեց: Սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանում այս տարեսկզբին իրականացվեց «Խաղաղության գրադարան» ծրագիրը, որի նպատակն էր կենտրոնի գրադարանը համալրել քաղաքագիտական եւ մասնագիտական գրականությամբ: Նվիրաբերվեց 20 միավոր քաղաքագիտական, քաղաքական եւ գեղարվեստական գրականություն, որը կօգնի ընթերցողներին ձեռք բերել նոր մասնագիտական գիտելիքներ:

Սոցիալ-կրթական կենտրոն կատարած այցի շրջանակում ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի ծրագրերի ղեկավարի օգնական Հարություն Կարապետյանը հանդիպեց «Հակամարտությունների փոխակերպում» դասընթացի մասնակիցների եւ դասընթացավարների հետ: Հանդիպման վերջում դասընթացի եւս տասնվեց մասնակից ստացավ մասնակցության վկայական:

«Հակամարտությունների փոխակերպում» դասընթացն օգնել է, որպեսզի երիտասարդներն ստանան բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման եւ զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնեն կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստեն կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպմանը, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձեւավորմանը: Այն նաեւ կօգնի փոխել վերաբերմունքն ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:

Ծրագիրն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրով՝ Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

«Կոնֆլիկտների հաղթահարում» ծրագիրը նաեւ նախատեսում էր դրամաշնորհային ծրագրի մրցույթ: Խաղաղության կոչով ու ցանկություններով բոլոր ծրագրերին գումար հատկացվեց. խաղության տնկիներ, որոնք պետք է դառնան ծառուղի, ներառական կրթության նկատմամբ հանդուրժողականություն ու ներգրավվածություն, ինչպես նաեւ այլ ծրագրեր, որոնք իրականացման փուլում են:

Սոցիալ-կրթական կենտրոնում դասընթացի մասնակիցները հանդիպեցին «Կոնֆլիկտների հաղթահարում» ծրագրի ղեկավարների հետ: Քննարկումների ընթացքում ներկայացրին իրենց առաջարկները, ինչպես նաեւ ցանկություն հայտնեցին, որ դասընթացը լինի շարունակական՝ գիտելիքների խորացման տեսանկյունից:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները