Մարդկային
կյանքի հավիտենությունը ֆիզիկական
կյանքի գոյությամբ չի չափվում:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 2 (242), փետրվար 2020 թ.  


 

       

ԽՆԴՐԱՆՔ ԱՌ ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍԸ

ետրվարի 13-ին՝ սիրո բարեխոսի տոնի նախատոնակին ներկա էին նաեւ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի «Դեռահասների ցերեկային խնամք եւ հոգածություն» ծրագրի դեռահասները: Նրանք նախ երեկոյան ժամերգությանը համատեղ աղոթեցին մյուս երիտասարդների հետ, ապա նաեւ աղաբլիթներ վերցրին՝ հետեւելով գեղեցիկ սովորույթին:

Հետաքրքիր էին երեխաների պատկերացումները սիրո ու հավատարմության մասին: Տարիքով ամենակրտսերն աղաբլիթը վերցրեց իր փոքրիկ եղբոր համար, որպեսզի վերջինս, Սրբի բարեխոսությամբ, ապաքինվի երկարատեւ հիվանդությունից:

Աստված կարող է ուշացնել մեր խնդրանքը, բայց ոչ մոռանալ: Հիսուս կարող է գիտակցաբար ուշացնել խնդրանքդ, որպեսզի կրկնապատկվի նախանձախնդրությունդ եւ Իրեն մոտենալու փափագդ, որպեսզի իմանաս Աստծո պարգեւի արժեքը եւ պահպանես այն զգուշությամբ:

Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը մեր շահառու երիտասարդներն աղոթեցին Սրբին, հայցեցին նրա բարեխոսությունը, որ իրենց խնդրվածքները հասցնի առ Աստված: Սուրբ Սարգիսը նաեւ ընտանիքի հովանավորն է ու մարդկանց ցանկություններն արագ տեղ հասցնողը:

Սրբի բարեխոսությամբ թող իրականանան բոլորի ցանկությունները, ստեղծվեն նոր ընտանիքներ, օջախներում տիրի համերաշխությունը, ապաքինվեն բոլոր հիվանդ փոքրիկներն ու երջանկացնեն ծնողներին:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները