Սուրբ Ծննդյան խորհուրդն իրոք այլեւս մեզ համար թող դառնա կյանքի իրական եւ ճշմարտացի ապրում, իմաստ,
այլ ոչ թե պարզապես տուրք՝ ավանդության եւ սովորության:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 1 (241), հունվար 2020 թ.  


 

       

Լրահոսից

1 հունվարի - Կաղանդ, տարեմուտ: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սուրբ Պատարագի ընթացքում կատարվեց Հայրապետական մաղթանք:

5 հունվարի - Ճրագալույց: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

6 հունվարի - Տոն Ս. Ծննդյան եւ Աստվածահայտնության: Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ եւ Ս. Հռիփսիմե եկեղեցիներում մատուցվեց Ս. Ծննդյան Սուրբ եւ անմահը Պատարագ: Օրվա պատարագիչներն էին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, Տ. Նշան քհն. Պանֆյորովը, Տ. Վարուժան քհն. Տերտերյանը, Տ. Փավստոս քհն. Սարգսյանը եւ Տ. Արսեն ավգ. քհն. Սիմոնյանը:

7 հունվարի - Հիշատակ մեռելոց: Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

12 հունվարի - Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

13 հունվարի - Տոն անվանակոչության Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի: Տոնի ուրախ առիթով Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը եւ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը:

14 հունվարի - Տոն ծննդյան Ս. Հովհաննես Կարապետի: Ս. Յոթվերք եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, հանդիսվոր թափորով դուրս բերվեց Ս. Հովհաննես Մկրտչի Ս. Աջը՝ ի երկրպագություն ներկա մեծաթիվ հավատացյալների:Հիշեցնենք, որ մասունքը վաղուց ի վեր պահվում է Ս. Յոթվերք եկեղեցում:

19 հունվարի - Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

26 հունվարի - Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները