Սուրբ Ծննդյան խորհուրդն իրոք այլեւս մեզ համար
թող դառնա կյանքի իրական եւ ճշմարտացի ապրում, իմաստ, այլ ոչ թե պարզապես տուրք՝ ավանդության եւ սովորության:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 1 (241), հունվար 2020 թ.  


 

       

«ՈՐ ՈՔ ԶԻՍ ՊԱՇՏԵՍՑԷ, ԶԿՆԻ ԻՄ ԵԿԵՍՑԷ »

նդհանրական Քրիստոնեական եկեղեցու ամենասիրած Սրբերից մեկը Ս. Ստեփաննոսն է, ով, իր ջերմեռանդ հավատով առ Բարձրյալը, առաջինն ընդունեց մարտիրոսության պսակը:

Ստեփաննոսն Առաքյալների ընտրած յոթն օգնականներից մեկն էր, որ պետք է սպասավորեր սիրո ճաշասեղանները: Հանձին Ստեփաննոսի տեսնում ենք Սուրբ Հոգով, շնորհներով ու զորությամբ լցված մի մարդու, ով քարոզում էր, բժշկում մարդկանց: Իսկ նրանք, ովքեր դեմ էին Քրիստոսին, շարունակ փորձում էին վիճաբանել Ստեփաննոսի հետ, բայց ապարդյուն, որովհետեւ «…չէին կարողանում դեմ կանգնել այն իմաստությանն ու հոգուն, որով խոսում էր նա» (Գրծ. Զ 10¤:

Աստվածորդուց հետո Ստեփաննոսն առաջինն էր մարդկանց մեջ հար եւ նման Տիրոջը, որ օրինակ եղավ բոլոր քրիստոնյաներին՝ իր հոգեւոր կոչման նկատմաբ պարտաճանաչությամբ: Հավատքի աննկուն մարտիկն իր մեջ բյուրեղացնում է թե՛ անսահման հայրենասիրություն եւ թե՛ եկեղեցասիրություն:

Սուրբ Ստեփաննոսի տոնի ուրախ առիթով Ազատանի Ս. Ստեփաննոս եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Ազատանի հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի: Հավարտ Սուրբ Պատարագի Սուրբ Հաղորդութուն ստացան ներկա ուխտավորները:

Հավելենք նաեւ, որ եկեղեցու հարավային կողմում Ս. Ստեփաննոս Նախավկայի տապանաքարն է, ուր ամփոփված են Սրբի մասունքները:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները