Սուրբ Ծննդյան խորհուրդն իրոք այլեւս մեզ համար
թող դառնա կյանքի իրական եւ ճշմարտացի ապրում, իմաստ, այլ ոչ թե պարզապես տուրք՝ ավանդության եւ սովորության:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 1 (241), հունվար 2020 թ.  


 

       

ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ

ոլոր ժամականկերում էլ բարեգործությունը եղել եւ մնում է մարդկության արժեհամակարգի առանցքային գաղափարներից: Ողորմածությունն առաքինություններից մեծագույնն ու լուսավորն է՝ աստվածապարգեւ մարդ էակին աստվածանման դարձնող, դեպի երկնքի արքայություն առաջնորդող: Ողորմած մարդն Աստծո պատկերն է երկրի վրա, քանզի Աստված բարեգութ ու ողորմած է Իր արարչության հանդեպ, քաղցրությամբ խնամում ու հոգ է տանում, հայրաբար ողորմում արարչությանը: Ի վերջո գիտակցենք, որ կարոտյալների, նեղյալների նկատմամբ ողորմած գտնվելով՝ մարդը հատուցում է Աստծուն իր ունեցած պարտքը:

Տոնական օրերը մնացել են ետեւում, սակայն Ազատանի Ս. Ստեփանոս եկեղեցու հագեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի եւ կիրակնօրյա դպրոցի երեխաների շնորհավորանքները դեռ հնչում են, ԱՄՆ-ում բնակվող, բարերար Բադալյան ընտանիքի հասցեին՝ իրենց Սուրբ ծննդյան լուսավոր տոնի առիթով նվերներ ուղարկելու համար: Բարերար ընտանիքի ուշադրությունից չէին վրիպել նաեւ Գյումրիի անապահով ընտանիքները: Քնարիկ Մխիթարյանի միջոցով այդ ընտանիքներին որոշակի գումար տրվեց, Ազատանի Ս. Ստեփանոս եկեղեցու Ս. Խորանին նվիրաբերվեց ջահ, իսկ Ս. Հակոբ եկեղեցու Ս. Խորանն օժտվեց նոր վարագույրով եւ նորոգվեցին նաեւ աղոթատան մուտքի դռները:

Շնորհակալ ենք Ձեզ, սիրելի՛ աստվածասեր Լուսինե եւ Արմեն Բադալյաններ: Վստահ եղեք, որ մեր աղոթքներով առավել եւս պետք է բարիք ամբարեք երկնքում՝ Ձեր ընտանիքի բարօրության ու քաջառողջության համար, քանզի Ձեր «գործն աղոթք է, իսկ աղոթքը՝ գործ»:

Արդ, հարուստ չէ նա, ով շատ ունի, այլ նա, ով շատ է տալիս: Աղոթում ենք Ձեր արեւշատության եւ Բադալյան գերդաստանի հանգուցյալների հոգիների խախաղության համար:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները