Սուրբ Ծննդյան խորհուրդն իրոք այլեւս մեզ համար
թող դառնա կյանքի իրական եւ ճշմարտացի ապրում, իմաստ, այլ ոչ թե պարզապես տուրք՝ ավանդության եւ սովորության:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 1 (241), հունվար 2020 թ.  


 

       

ՆՌՆՕՐՀՆԵՔԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ արդեն վեցերոդ տարին է, ինչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հայոց բոլոր եկեղեցիներում տարեմտի գիշերը, գոհաբանական մաղթանքից հետո, կատարվում է նռնօրհնեքի կարգ:

Նռնենին, իր ծաղկաբույլերի գեղեցկությամբ, հյութեղ, թթվանուշ պտուղներով, մարդկությանը հայտնի է դեռեւս անհիշելի ժամանակներից: Նուռն աշխարհի ամենախոշոր հատապտուղն է, քանզի նռնենիները ի տարբերություն մնացյալ պտղատու ծառերի, թփեր են, թփանման ծառեր: Այն արեւելյան ժողովուրդների մոտ համարվել է բոլոր պտուղների արքան ոչ միայն քիմքին հաճելի համի, բուժիչ հատկությունների, այլեւ գլխամասում գտնվող թագանման հավելույթի պատճառով: Տեսակետ կա, որ արքայական թագի նախատիպը հնում վերցրել են նռան «թագից»: Այն համարվել է նաեւ իշխանության նշան, իսկ պտղի հաստ կեղեւի մեջ պարփակված հատիկների բազմաքանակությունը խորհրդանշել է տիեզերքը՝ մոլորակներով ու աստղերով:

Եկեղեցու խորանների մեկնություններում նռնենիները նկատվում են իբրեւ մարգարեների խոսք, որ, առակի նման, իրենց հաստ ու դառը կեղեւով ծածկում են քաղցրության Ավետիսը, անմահության Պտուղը՝ Քրիստոսին: Քրիստոնեության մեջ նուռը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է՝ հեղված արյամբ, իսկ կերպարվեստում երբ պատկերել են Տիրոջը, նռով արտահայտել են Նրա հարության գաղափարը: Նուռը խորհրդանշում է Աստծո շնորհների բազմազանությունը, Եկեղեցին իր բազմաթիվ հոտով:

Նուռն իր հոգեւոր խորհրդաբանությամբ նաեւ ներկայացնում է մարդու երկրավոր ու երկնային կյանքը. դառը կեղեւը՝ իր վեցաթերթ թագապսակով, խորհրդանշում է երկրավոր կյանքը, որ պետք է պսակված լինի աստվածային երեք շնորհների՝ հավատքի, հույսի, սիրո թագով, որոնք համապատասխանաբար առնչվում են Ամենասուրբ Երրորդության երեք Անձերին՝ Հորը (հավատ¤, Որդուն (հույս¤ եւ Սուրբ Հոգուն (սեր¤:

31 դեկտեմբերի: Ճիշտ ժամը 00:00-ին Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ եւ Մարալիկի Ս. Աստվածածին եկեղեցիներում կատարվեց նռան օրհնություն: Տարեմտին Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում նռնօրհնեքի կարգ կատարվեց ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի: Բարեպաշտական արարողության ավարտին օրհնված պտուղները բաժանվեցին ներկա հավատացյալներին:

Ի դեպ՝ արարողակարգի համար նախատեսված նուռը Ս. Աստվածածին եկեղեցուն էին ընծայել Հովհաննես եւ Արմեն Տոնոյանները:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները