Կյանքը Աստուծո աչքի ներքո ապրելու իմաստությունն է. կյանքը արժեւորվում է Ավետարանի ճշմարտություններով եւ մեր Հայրերի
սուրբ ավանդություններով:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 11 (239), նոյեմբեր 2019 թ.  


 

       

ԱՊԱԳԱՅԻ ԼՈՒՍԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ

արեր շարունակ հայ ազգը, կանգնելով դժվարությունների, պառակտման, պատերազմի ու ոչնչացման եզրին, գտել է փրկության իր ճանապարհը՝ զենքից բացի, հավատը, միտքն ու գրիչը դարձնեով գոյության իր հենքը:

Լուսավոր ապագայի համար հարկավոր է, որ մտահոգվենք հենց այսօր:

Այս սկզբունքով սոցիալ-կրթական կենտրոնը, բարերարների աջակցությամբ, Գյումրու դպրոցների բոլոր առաջին դասարանցիներին նվիրում է գրենական պիտույքներ՝ տետրեր, ալբոմ, մատիտներ ու գրիչներ, ռետին ու քանոն...

Դպրոցական արձակուրդների պատճառով Թարգմանչաց տոնի այս նվերները դպրոցականներին հասան ավելի ուշ՝ նոյեմբերի 4-ին, սակայն նվիրելիս բացատրեցինք ու ներկայացրինք, թե որ տոնի կապակցությամբ ու ով է ուղարկել դրանք՝ մաղթելով, որ շարունակեն լավ սովորել, քանզի միայն գիտության լույսը կարող է ճամփա հարթել խավարում:

Երբ առաջին դասարանցիներից հետաքրքրվում էինք, թե արդյոք գնո՞ւմ են եկեղեցի, մոմ վառում ու աղոթո՞ւմ են, բոլորը, մեկը մյուսին հերթ չտալով, ձեռք էին բարձրացնում ու նշում, թե Գյումրու որ եկեղեցին են հաճախում: Իսկ երբ սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները նշեցին, թե հենց եկեղեցին է, բարերաների օգնությամբ, ուղարկել գրենական պիտույքներով պայուսակը, առաջին դասարանցի Սամվելիկը բացականչեց. «Աստված Պապն է ղրկել նվերները»:

Բոլորս ժպտացինք, բայց միաժամանակ պատասխանատվության մի մեծ չափաբաժին ընկավ մեր ուսերին: Այս մանուկների հավատը չկոտրելու համար հարկավոր է տքնաջան աշխատել:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները