Կյանքը Աստուծո աչքի ներքո ապրելու իմաստությունն է. կյանքը արժեւորվում է Ավետարանի ճշմարտություններով եւ մեր Հայրերի
սուրբ ավանդություններով:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 11 (239), նոյեմբեր 2019 թ.  


 

       

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ԱՅՑԸ ՆՈՐՎԵԳԻԱ

2018 թ. հոկտեմբերի 14-ին Նորվեգիայի Կրագերո քաղաքի երգչախումբը ելույթ ունեցավ Շիրակի թեմի առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում: Երգչախմբի հետ Գյումրի էր ժամանել Կրագերոյի պատվիրակությունը՝ քաղաքապետ Յոնե Բլիկրայի գլխավորությամբ:

Կրագերոյի համար Գյումրին առաձնահատուկ է, քանի որ իրենց համաքաղաքացի նշանավոր միսիոներուհի Բոդիլ Կատարինա Բյորնը 1922 թվականին Ալեքսանդրապոլում հիմնել է որբանոց՝ Մեծ եղեռնից փրկված երեխաների համար:

2019-ի հոկտեմբերին, Կրագերոյի քաղաքապետարանի եւ եկեղեցական խորհրդի հրավերով, Կրագերո այցելեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 1-ը Սրբազան Հայրը հյուրնկալվեց Կրագերոյում: Հագեցած եւ բովանդակալից ծրագրի շրջանակում թեմակալ Առաջնորդը տեղի եկեղեցում հանդիպում ունեցավ համայնքի ներկայացուցիչների հետ, շրջայց կատարեց քաղաքում, իր հարգանքի տուրքը մատուցեց նշանավոր միսիոներուհի Բոդիլ Բյորնին՝ նրա հուշարձանին ծաղիկներ զետեղելով: Այցելության ընթացքում Միքայել Արքեպիսկոպոսը հանդիպեց եպիսկոպոս Սթեին Ռեյնեռ Սթենի հետ, որին հաջորդեց պաշտոնական ճաշը՝ ի պատիվ Հայաստանից ժամանաց հյուրի:

Կազմակերպվեցին նաեւ այցելություններ միջին եւ ավագ հանրակրթական դպրոցներ: Դպրոցներում Սրբազան Հայրը սիրով պատասխանեց Հայաստանի մասին աշակերտների՝ իրեն ուղղած հարցերին: Նա մանրամասն ներկայացրեց Հայաստանը եւ Հայ Առաքելական Եկեղեցին:

Այդ օրերին Կրագերոյի քաղաքապետարանում բացվել էր ֆոտոցուցահանդես, որը պատմում էր քաղաքի երգչախմբի՝ 2018 թվականին Հայաստան կատարած այցելության մասին:

Հոկտեմբերի 30-ին Կրագերոյի եկեղեցում տեղի ունեցավ հոգեւոր երաժշտության համերգ, որի ընթացքում դաշնակահա-րուհի Մարիամ Խառատյանը կատարեց Կոմիտասի ստեղծագործությունները: Համերգին ներկա էին քաղաքի հոգեւոր դասը եւ պաշտոնյա այրեր: Հագեցած եւ բազմաբովանդակ հանդիպումները հաջորդում էին մեկը մյուսին:

Միքայել Սրբազանը մասնակցեց նաեւ մեկօրյա համաժողովի, որի ընթացում մեկ անգամ եւս ներկայացվեց միսիոներուհի, ճշմարիտ քրսիտոնյա Բոդիլ Կատարինա Բյորնի կենսագրականը: Լինելով այդ քաղաքի մեծահարուստի աղջիկ՝ նա թողել էր հայրական տունն ու մեկնել միսիոներության: Աստված նրան ուղղորդել էր հոգ տանել Մեծ եղեռնից փրկված հայ մանուկների մասին: Ժողովին բանախոսությամբ հանդես եկավ նաեւ Միքայել Սրբազանը: Իսկ Վիկտորյա Մոռոզովայի բանախոսությունը հայկական խաչքարերի մասին էր:

Այցի ընթացքում Սրբազան Հայրը շոգենավով շրջեց Կրագերոյի հարակից կղզիներում, տեսավ հին եկեղեցին եւ հնամենի փարոսը:

Յոթն օր շարունակ նորվեգական Կրագերո քաղաքի քաղաքապետարանի վրա ծածանվեց հայոց եռագույնը՝ ի պատիվ հայ հոգեւորականի:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները