Պետք է ընթանալ Տիրոջ շավիղներով, հոգիներում անթեղել Աստծո կենարար լույսը, իսկ ճակատներին՝ սրբալույս
Մյուռոնի դրոշմը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 10 (238), հոկտեմբեր 2019 թ.  


 

       

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳՈՒ ՊԱՐՏՔ

րեցօր ծաղկող Գյումրիում գնալով մեծանում են հետաքրքրությունները թե՛ մեծերի եւ թե՛ փոքրերի համար:

Այս տարվա օգոստոսի 8-ից մեր քաղաքում իր գործունեությունն է ծավալում «Ույուտ դելֆինարիում» ընկերությունը: Տնօրեն Թորգոմ Գեւորգյանը պատմում է, որ ներդրողը կամ ծրագիրն իրականացնողը Գագիկ Պետրոսյանն է, ով, լսելով վարչապետի հորդորը, առաջիններից մեկն էր, որ, բնակվելով արտերկրում, իր բիզնեսը տեղափոխեց հայրենի քաղաք: Ի դեպ Գագիկ Պետրոսյանը հայտնի է մի շարք բարեգործություններով: Գյումրիում նրա միջոցներով է կանգնեցվել Շարլ Ազնավուրի արձանը, վերականգնվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Հոկտեմբերի 23-ին դելֆինարիումի շոու ծրագիրը բարեգործական բնույթի էր. հյուրերն էին Անի թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու մշակութային բաժնի թվով ութսուն սաները՝ Տ. Վարուժան քահանա Տերտերյանի առաջնորդությամբ եւ ուսուցիչների ուղեկցությամբ:

Հյուրերի թվում էին նաեւ «Էմիլի Արեգակ» կենտրոնի եւ Կարիտասի հոգածության ներքո գտնվող փոքրիկները:

Հիշեցնենք, որ նմանատիպ օրեր էլի են եղել դելֆինարիումում, երբ այս ջերմ հարկի տակ հյուրընկալվել են են Թռչունյաց տան, ինչպես նաեւ Նանսենի անվան երեխաների խնամքի տան սաները:

Ջրային շոուի գլխավոր հերոսները երեքամյա ծովակատու Զայամն էր մարզիչ Պյոտրի հետ եւ սեւծովյան ավազանի աֆալին տեսակի դելֆինները՝ ինը տարեկան Սաշան եւ 12 տարեկան Քսյուշան՝ մարզիչ Գերմանի հետ:

Նրանք հյուրերի համար պարեցին, ցուցադրեցին տարբեր համարներ: Դելֆինները նույնիսկ նկարեցին, իսկ նրանց նկարածը աճուրդի հանվեց: Ջրային աշխարհի այս ներկայացուցիչները ութ տարի արդեն «բեմում» են: Նրանք ունեն անձնական մարզիչ եւ բժիշկ, ով պարբերաբար բուժզննում է անցկացնում, կազմում սննդակարգը: Դելֆինները սնվում են ծովային ձկներով: Կենդանիների համար ստեղծվել են բոլոր պայմանները, իսկ լողավազանի ջուրը սովորական ջրից վերածել են ծովայինի՝ իր բոլոր տարրերով:

Տնօրեն Թ. Գեւորգյանն առաջիկա ծրագրերից խոսելիս ժպտում է եւ ավելացնում. «Առաջիկայում ծովակատու Զայային ընկեր ճարելն է եւ նոր ծրագրով հանդես գալը, որովհետեւ մեր հիմնական նպատակն է դահլիճում տեսնել փայլող աչուկներով ու ժպտացող երեխաների»:

Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի պատասխանատու Լուսինե Գրիգորյանը շհնորհակալություն է հայտնում գործարար Գագիկ Պետրոսյանին, դելֆինարիումի տնօրինությանը եւ ողջ աշխատակազմին՝ ջերմ ընդունելության համար:

ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները