Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանալ, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն Է: Աստված դեռ համբերում է…

   
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 09 (237), սեպտեմբեր 2019 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ  ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

իտելիքի, գրի եւ դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին, մանկավարժներին ու դասախոսներին, աշակերտներին եւ ուսանողներին:

Այսօր վերստին բացվում են դռները հայրենի ուսումնական հաստատությունների, բացվում են դռները հայ գրի եւ դպրության ազգային դարբնոցների:

Մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնահատուկ կարեւորություն է ընծայել գիտելիքին ու դպրությանը՝ աստվածապարգեւ հայոց այբուբենի յուրաքանչյուր տառը դիտարկելով հայոց ինքնության պահպանության կոչված զինվոր եւ դպրոցը՝ որպես ազգի հարատեւման անխորտակելի ամրոց:

Կրթության ոլորտի սիրելի մշակներ, երախտարժան առաքելություն եք դուք իրականացնում մեր երկրի կյանքում՝ գիտելիքի հանդեպ ձեր հոգու սերն ու նվիրումը փոխանցելով ձեր սաներին ամուր եւ անհոգնաբեկ ջանքերով ծաղկուն պահելով մեր կրթօջախները: Այս նվիրական օրն ուժ ու եռանդ ենք մաղթում ձեզ` սահակ-մեսրոպյան ոգով եւ ներշնչումով շարունակելու բարի ներդրում բերել կրթության եւ դաստիարակության ասպարեզում:

Սիրելի՛ աշակերտներ եւ ուսանողներ, մեր ժողովուրդը մեծ սպասումներ ունի ձեզանից: Մեր հորդորն ենք բերում ձեզ, որ քաջեռանդ ու հետեւողական լինեք ուսման մեջ՝ ձեր միտքն ու հոգին բացելով իմացության լույսի առջեւ, որպեսզի հասակ առնեք իբրեւ հավատավոր, լուսավոր անձեր` զորավոր ձեր հոգով, ամուր` ձեր գիտելիքներով եւ նախանձախնդիր` հայոց աշխարհի ապահով ու երջանիկ հարագնա ընթացքի կերտման սրբազան առաքելության մեջ:

«Տերն է տալիս իմաստությունը, եւ Նրանից են բխում գիտությունն ու հանճարը» (Առակ. Բ 6),- ասում է Սուրբ Գիրքը: Աղոթում ենք, որ Բարին Աստված առատապես օրհնի ու շնորհազարդի ձեզ՝ ընթանալու աստվածահաճո ճանապարհներով եւ ձեզ փոխանցված գիտելիքը ծառայեցնելու ի բարին:

Թող Բարձրյալի հովանու ներքո նոր ուսումնական տարին արգասավորվի նորանոր ձեռքբերումներով՝ ի պայծառություն մեր հայրենիքի եւ ի զորացումն հայոց կյանքի:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները