Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանալ, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն Է: Աստված դեռ համբերում է…
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 09 (237), սեպտեմբեր 2019 թ.  


 

       

ՄԱՐԴՈՒ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

ի գյուղացի կար, ով մտածում էր, որ եթե ինքը կարգավորի եղանակը, ամեն ինչ շատ ավելի լավ կլինի. ցորենն ավելի արագ կհասունանա, հասկերն ավելի շատ ցորեն կտան:

Աստված կռահեց նրա միտքը եւ ասաց.

-Քանի որ կարծում ես՝ դու ավելի լավ գիտես, թե երբ ինչ եղանակ է հարկավոր, ապա ինքդ էլ ստանձնիր այդ գործը:

Գյուղացին շատ ուրախացավ եւ գործի անցավ: Նա անմիջապես ցանկացավ արեւոտ եղանակ: Երբ հողը չորացավ, նա ցանկացավ, որ գիշերն անձրեւ տեղա: Այդ տարի ցորենն աճում էր այնքան լավ, ինչպես երբեք չէր եղել: Մարդիկ շատ էին ուրախացել, իսկ գյուղացին մտածում էր. «Հիանալի է, այս տարի ամեն ինչ լավ է՝ թե՛ եղանակը, թե՛ բերքը: Այսպիսի հասկեր ես երբեք չեմ տեսել»:

Աշնանը, երբ դաշտը դեղնեց, գյուղացին գնաց ցորենը հնձելու: Սակայն ինչպիսի հիասթափություն. հասկերը դատարկ էին: Նրա հնձածը միայն ծղոտ էր: Նա սկսեց տրտնջալ ու բողոքել Աստծուն, որ բերքն անպիտան է:

-Բայց չէ՞ որ դու էիր պատվիրում եղանակը քո հայեցողությամբ,- պատասխանեց Արարիչ Աստված:

-Այո, հերթով պատվիրեցի անձրեւ, արեւ, արեցի այնպես, ինչպես պետք է,- ասաց գյուղացին: Սակայն չեմ հասկանում, թե հասկերն ինչո՞ւ են դատարկ:

-Իսկ քամու մասին դու մոռացար, եւ այդ պատճառով էլ ոչինչ չստացվեց: Քամին անհրաժեշտ է փոշին մի հասկից մյուսը տանելու համար: Այդ ժամանակ հատիկը բեղմնավորվում է, եւ ստացվում է լավ, հասուն հասկ, իսկ առանց դրան բերք չի լինում:

Գյուղացին ամաչեց եւ մտածեց. «Ավելի լավ է, որ Տեր Աստված կառավարի եղանակը: Այլապես մենք մեր «իմաստությամբ» բնության մեջ ամեն ինչ կխառնենք»:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները