Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանալ, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն Է: Աստված դեռ համբերում է…
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 09 (237), սեպտեմբեր 2019 թ.  


 

       

ԳՅՈՒՏ ԳՈՏՎՈ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

կեղեցական պաշտամունքի մեջ Աստվածամայրը ոչ միայն բոլոր սրբերից, այլեւ հրեշտակներից էլ բարձր է դասվում: Քրիստոսից եւ խաչից հետո նա ունի ամենաբարձր պատիվն ու տեղը:

Աստվածամայրն իր Որդու առջեւ համայն աշխարհի ամենամեծ բարեխոսն է: Նրա բարեխոսությունը հայցելով է սկսվում Ս. Պատարագի արարողությունը, բազում աղոթքներ անմիջականորեն ուղղված են նրան՝ որպես Աստվածորդուն ամենամերձ եւ իր գթառատությամբ մեզ ամենից շատ անսացող սուրբ անձնավորության: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ հարգանք տածելով Սուրբ Մարիամ Աստվածածնի նկատմամբ, իր տոնացույցում զգալի տեղ է հատկացրել նրան: Աստվածամորը նվիրված տոներից է նրա գործածած գոտու գյուտի հիշատակությունը:

Գոտին, իր առաջնային ու հիմնական նշանակությունից զատ, որպես խորհրդանիշ ողջ աշխարհում, սկսած անհիշելի ժամանակներից, ունեցել է նաեւ լայն կիրառություն: Այն, որպես չարխափան հուռութք եւ պահպանիչ թալիսման, օգտագործվել է շատ ժողովուրդների, ինչպես եւ հայերիս մոտ: Համամարդկային խորհրդանշական իմաստներով հարուստ ու ինքնատիպ է, քանի որ համարվել է իշխանության, հավատարմության, ուժի, արիության, որեւէ գործողության պատրաստ լինելու ընդհանրական խարհրդանշան: Գոտին նաեւ ապաշխարհության իմաստ ունի:

Արկադեոս կայսեր օրոք ¥395-408 թթ.¤ Երուսաղեմում գտնվեց Ս. Աստվածածնի գոտին եւ հատուկ ուշադրությամբ ու հարգանքով տարվեց Պոլիս, ուր հավատացյալները երկյուղածությամբ ընդառաջ գնացին եւ պատվով ու հարգանքով այն զետեղեցին եկեղեցում:

Հետագայում՝ 1774 թվականին, երջանկահիշատակ Սիմեոն Երեւանցի Կաթողիկոսն իր հրատարակած օրացույցում մուծեց «Գյուտ գոտվո» տոնը, որը եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնակարգի մաս կազմեց: Այսպիսով՝ մեր եւ քրիստոնեական այլ եկեղեցիներում հիշատակվող Սուրբ Աստվածածնի գոտու գյուտին նվիրված տոնի հիմքում ընկած են խոնարհության, հավատարմության ու ողջախոհության իմաստները:

Սեպտեմբերի 1-ին՝ Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնի ուրախ առիթով, առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգեհույզ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները