Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանալ, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն Է: Աստված դեռ համբերում է…
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 09 (237), սեպտեմբեր 2019 թ.  


 

       

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

վում է, թե մեր օրերում ինտերնետը կլանել է ամեն ինչ, եւ պատանիներն ու դեռահասները գնալով հեռանում են իրենց արմատներից ու կրոնից: Բայց արի ու տես, որ դա ընդամենը թվում է, իսկ չհավատացողներին խորհուրդ կտամ կիրակի օրերին եկեղեցի այցելել, եւ պարտադիր չէ, որ կիրակին տոն լինի:

Նոր սերունդն իր հոգեւոր կրթությունն ստանում է տարբեր եկեղեցիներում քահանաների կողմից անցկացվող հոգեւոր դասերի ու կիրակնօրյա դպրոցների միջոցով: Դրանց ավելանում են ուխտագնացությունները, որոնք մի նոր շունչ են հաղորդում փոքրիկ քրիստոնյաներին:

«Սուրբ Հակոբ» կիրակնօրյայի սաները սեպտեմբերի 15-ին՝ Խաչվերացի տոնին, վաղ առավոտյան հավաքվելով Սուրբ Հակոբ եկեղեցում, միասնական աղոթքի կանգնեցին, որից հետո մոտ մեկ եւ կես ժամ ոտքով ճանապարհ ընկան դեպի Սուրբ Նշան եկեղեցի (ի դեպ, ինչպես հիշում է Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի պատասխանատու Լուսինե Գրիգորյանը, սա բարի ավանդույթ է դարձել, տարիների ընթացքում սերունդներ են հերթափոխել իրար, բայց բոլորն էլ մեծագույն սիրով են մասնակցել Սուրբ Խաչին նվիրված այս ուխտագնացությանը):

Հաղթահարելով մոտ յոթը կիլոմետր՝ փոքրիկ ուխտավորները, կիրակնօրյայի ուսուցչուհի ընկեր Սեդայի հետ, մի անգամ եւս անդրադարձան օրվա խորհրդին, ինչպես նաեւ իրենց այս տարվա անելիքներին ու գալիք ուխտագնացություններին: Ներկա գտնվելով Սուրբ Նշանում մատուցվող Սուրբ Պատարագին՝ կիրակնօրյայի սաներն ստացան Ս. Հաղորդություն եւ նորոգված սրտերով բաժանվեցին միմյանցից՝ երեկոյան ժամերգությանն ու Խաչվերացի թափորին մասնակցելու խոստումով:

ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները