Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանալ, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն Է: Աստված դեռ համբերում է…
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 09 (237), սեպտեմբեր 2019 թ.  


 

       

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ
ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

եպտեմբերի 21-ին մարդաշատ էր Գյումրին: «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխությամբ մեկնարկեցին ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումները, որն անցկացվեց Գյումրու «Սեւ բերդ» ամրոցում:

Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, նախարարներ, ՀՀ մարզպետներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ: Մրցանակաբաշխությանը պարգեւատրվեցին անցած մեկ տարում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսներից տասներկուսը, տասներեքերորդին պարգեւատրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մրցանակի արժանացածները մարդիկ են, ովքեր փորձում են փոխել թե՛ իրենց, թե՛ շրջապատի կյանքը դեպի դրականը, սեփական ուժերով ստեղծում նոր բիզնես, չեն հեռանում Հայաստանից, մի խոսքով՝ ապագան կապում են Հայաստանի հետ:

Ողջ օրվա ընթացքում Գյումրիում տոնական մթնոլորտ էր: Անցկացվեցին բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ:

Քաղաքի տարբեր հատվածներում յոթը երաժշտական հարթակներ էին, ուր համերգային ծրագրերով հանդես էին գալիս խմբեր ու անհատ կատարողներ:

Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով ներկայացված էին ՀՀ մարզերն իրենց կոլորիտով: Շահումյան փողոցում ցուցադրվում էին գյումրեցի հայտնի արհեստավորների եւ արվեստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները:

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները