Երանի՜ այն սերնդին, ով կստանա հատուցումը եւ
ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 04 (232), ապրիլ 2019 թ.  


 

       

Լրահոսից

6 ապրիլի - Տոն Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանաց եւ վիրապ մուտքի: Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ձեռամբ Տ. Փավստոս քհն. Սարգսյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

7 ապրիլի - Ավետումն Ս. Աստվածածնի: Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

14 ապրիլի - Ծաղկազարդ: Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Նույն օրը երեկոյան կատարվեց Դռնբացեքի խորհրդանշական արարողությունը՝ հանդիսապետությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի:

18 ապրիլի
- Ավագ հինգշաբթի: Հիշատակ մեր Տիրոջ Վերջին ընթրիքի: Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն ընթերցեց Ս. Բարսեղի ճառը Սուբ Հաղորդության մասին:

20 ապրիլի - Ճրագալույց Ս. Զատկի: Ս. Աստվածածին եկեղեցում Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող պատշաճ ու իմաստալից քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

21 ապրիլի - Հարություն Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի: Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց զատկական Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Հայր Սուրբն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Հարության պատգամը:

22 ապրիլի - Հիշատակ մեռելոց: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանի:

24 ապրիլի - 104-րդ տարելից Մեծ Եղեռնի: Ս. Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանի, մատուցվեց նահատակաց հիշատակի Սուրբ եւ անմահ Պատարագ:

28 ապրիլի - Նոր Կիրակի: Կրկնազատիկ: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները