Երանի՜ այն սերնդին, ով կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 04 (232), ապրիլ 2019 թ.  


 

       

ԽՈՍՔՆ ԱՅՍ ԻԲՐԵՎ ԾՆՐԱԴԻՐ ԱՂՈԹՔ
ՈԳԵԿՈՉՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 15 ԿՐԹՕՋԱԽՈՒՄ

«Բոլոր դարերում մեր ժողովուրդը եղել է հերոսական ժողովուրդ եւ հերոսական էր նաեւ 1915-ին, երբ անզեն կանգնեց մինչեւ ատամները զինված, հսկայական, վիթխարի գազանի առջեւ եւ ապրեց, չմեռավ»:
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

պրիլի 24-ը յուրաքանչյուրիս համար սրբազան օր է… Օրացույցը հայ ժողովրդի համար ամենատխուր հանգրվաններից մեկի՝ Հայկազյան տոհմի հազարամյա գոյության ամենասեւ էջի մասին է ազդարարում… Առաջին աշխարհամարտը խիստ աղետաբեր եղավ աշխարհի բազմաթիվ երկրների ու ժողովուրդների համար: Բայց ոչ մի ժողովուրդ այնքան մեծ կորուստներ չկրեց, որքան հայ ժողովուրդը: Նա ուղղակի ենթարկվեց ցեղասպանության, որը մարդկության դեմ գործված հանցագործություններից ծանրագույնն է եւ սահմաններ ու ժամանակ չի ճանաչում:

1915 թվականին ավերն էր թագավորում, սարսափն ու մահը, այրվում էր հողը մշակի ոտքի տակ, ակոսը գերեզման էր դառնում, եկեղեցին՝ անբարբառ հուշարձան: Պատմական Հայաստանը հայաթափվեց, զրկվեց իր բնիկ տերերից՝ հայերից: Ճիշտ էր նկատել ֆրանսիացի գրող Անատոլի Ֆրանսը. «Թուրքիայի դժբախտ զոհը՝ Հայաստանը, մեռնում է, բայց նա կվերածնվի: Նրան մնացել է շատ քիչ թանկագին արյուն, որից կծնվի մի հերոսական սերունդ»: Եվ, իրոք, այդ հերոսական սերնդի վերածնումն իրականացվեց ազգային ինքնահաստատման ճանապարհով:

104 տարի առաջ տեղի ունացած ցեղասպանության արհավիրքը հայ ժողովրդի մարմնի վրա բացված վերք է, որ ժառանգել ենք մեր արյան հիշողությամբ: Միայն նահատակությանը պատրաստ ժողովուրդը կարող էր ուժ գտնել իր մեջ՝ հաղթահարելու անասելի ցավն ու կորստի զգացումը:

Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի նվիրական ու լուսեղեն հիշատակը խոնարհումով ու երկյուղածությամբ ոգեկոչվեց Գյումրու թիվ 15 կրթօջախում՝ նախաձեռնությամբ ուսուցչուհի Հասմիկ Կարապետյանի, մասնակցությամբ VII դասարանի աշակերտների:

Դպրոցի հանդիսությունների սրահը զարդարված էր անմոռուկներով, Եռագույն դրոշով, խաչով, Ծիծեռնակաբերդի մանրակերտով, իսկ վառվող մոմերի վետվետացող լույսը, կարծես, բյուր նահատակների աղոթքն էր առ Բարձրյալը: Աշակերտների շուրթերից հնչեցին «Հայր մեր»-ը, «Դլեյաման»-ը, «Տեր ողորմյա»-ն, նաեւ գեղարվեստական ստեղծագործություններ՝ ձոնված հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակությանը:

Հանդիսությանն առանձնակի շուք էին հաղորդում Մեծ եղեռնը ներկայացնող շարժապատկերները՝ առավել կենդանի եւ հուզիչ դարձնելով հանդիսույթը: Սրահում խորհրդավոր լռություն էր: Ամեն ոք մտովի վերհիշում էր մեծ մամիկներից լսած պատմություններն այրված ձեռագրերի, արյունով գրված գրքերի, հեռվում թողած մեր ծուխ ծիրանիի, որբուկի պես մեզ միշտ կարոտող Արարատ սարի ու Վանա ծովակի, Նարեկավանքի ու Սուրբ Խաչ եկեղեցու մասին… Մենք պահանջատեր ենք, քանզի մեր պահանջն արդար է եւ աստվածահաճո:

Առ այսօր Սուրբ նահատակների հավատքի օրինակն օգնում է մեզ վերարժեւորել մեր ինքնությունը նոր լույսի ներքո, ուսուցանում, որ հայ ժողովրդի համար ամենամեծ արժեքն ազատությունն է:

Հանդիսությունների սրահում ջերմ խոսքերի տարափ էր… Միջոցառման ավարտին գնահատանքի խոսքեր ասացին ՔԴԿ վարիչ-տնօրեն Տ. Նշան քհն. Պանֆյորովը, Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, մարզպետարանի «Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը: Ապա դպրոցի տնօրեն Սեդա Համբարձումյանն իր շնորհակալությունը հայտնեց ներկաներին, կազմակերպիչ ուսուցչուհուն, ծնողներին, աշակերտներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՆՈՐԱ ԱԴԱՄՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները