Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով
եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի տարի, թիվ 02 (230), փետրվար 2019 թ.  


 

       

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ

ալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-ից մինչեւ 10 տարեկան աշակերտների ընդունելություն:


Ընդունելությունը կատարվում է հետեւյալ քայլերով.

1) ընդունելության ձեւի լրացում,

2) ընդունելության փաստաթղթերի ներկայացում,

3) փաստաթղթերի ստուգում,

4) գրավոր թեստ` հիմնական գիտելիքների եւ հոգեբանության վերաբերյալ,

5) հարցազրույց:

Ուսման, կեցության եւ ուղեւորության բոլոր ծախսերը հոգում է Մարդասիրական ճեմարանը:

Ընդունելության համար պահանջվում են հետեւյալ փաստաթղթերը.

ա) անձնագիր (առնվազն 3 տարվա վավերականությամբ),

բ) ծնողների/խնամակալի կողմից լիազորագիր Հայոց Մարդասիրական ճեմարանում սովորելու համար (նոտարի կողմից հաստատված),

գ) մկրտության վկայական,

դ) առաջադիմության թերթիկ եւ տեղեկանք նախորդ դպրոցից,

ե) բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ

զ) լուսանկար՝ 4 հատ (անձնագրային չափի), նաեւ էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա),

է) միջնորդագիր հոգեւոր հովվի կողմից,

ը) սոցիալական տեղեկատվության մասին զեկույց ծնողների կողմից:

Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն 2019 թ. փետրվարի 10-ից, ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, ժամը` 10:00-16:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք:

Տեղեկությունների համար զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով կամ գրել ayratorqdk@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել ttp://www.armeniancollege.edu.in կայքէջը, ինչպես նաեւ https://www.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy ֆեյսբուքյան էջը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները