Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով
եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի տարի, թիվ 02 (230), փետրվար 2019 թ.  


 

       

«Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

«Ուխտավորը հավատքով եւ իմաստությամբ առլեցուն այն անձն է, որը քաջ գիտակցում է իր անկատարությունն ու մեղանչականանությունը եւ պահանջ է զգում, Աստծո եւ սրբությունների հետ հաղորդակցվելով, ոչ միայն հագեցնել իր հոգեկան ծարավը, իմաստավորել իր կյանքը, այլեւ զորություն ստանալ Սուրբ վայրից՝ դիմակայելու գալիք փորձություններին»:
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

ետրվարի 16-ին՝ Ս. Սարգսի տոնի առիթով, Ս. Յոթվերք եւ Ս. Հակոբ եկեղեցիների մի խումբ հավատացյաներ, Ռիմա Բարինյանի, Զարիկ Իգիթյանի ու Ժաննայի նախաձեռնությամբ եւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, մեկնեցին ուխտագնացության Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցի:

Ս. Սարգիսն այսօր իր վկայությամբ բոլորիս պատգամում է անսասան, անկոտրում սիրո հավատք, քանզի այս է ակունքն աստվածային գերագույն պարգեւի, որ կոչվում է կյանք: Զորավարի կյանքը նվիրագործման եւ սրբագործության օրինակ է, հավատքը՝ հեղափոխիչ ու կենսագործող, իսկ արիաշունչ ոգին՝ քրիստոսասիրություն ներշնչող ու ներգործուն: «Մի երկնչեք յայնցմանէ, որ սպանանեն զմարմին եւ զհոգի ոչ կարեն սպանանել…» (Մատթ. Ժ 28): Ավետարանական այս պատգամն իր կյանքում աներկբայորեն ընդունած Քրիստոսի անկոտրում վկան՝ Մարտիրոս որդու եւ տասնչորս նվիրյալ զինակիցների հետ, հավատքի սուրբ պատերազմ մղեց՝ հավաստելով հոգու անմահությունը: Դարեր ի վեր պատմվում է, թե արագահաս Սուրբը հայցել է Տիրոջը՝ իրականացնել նրանց իղձերը, ովքեր իր անունով կդիմեն Աստծուն:

Հայոց աշխարհում նահատակների թափած այրամբ վեր խոյացան քրիստոնեական հավատքի ընձյուղները, դարձան ծաղկած խաչքարեր, աղոթաբույր վանքեր ու սիրո, հավատքի տաճարներ: Այդ տաճարներից է նաեւ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցին, ուր այցելող բազմաթիվ ուխտավորներ իրենց իղձերի իրականացումը կապում են արագահաս Սրբի զորության հետ:

ԱՐԳԱՎԱՆԴԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Ուխտավորները վաղ առավոտյան ճանապարհ ընկան աղոթասացությամբ եւ շարականների երգեցողությամբ: Տեղ հասնելով՝ Ս. Սարգիս եկեղեցում ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց պատարագիչ Տեր Հայրը: Հավարտ Սուրբ Պատարագի ուխտավորներն ստացան Սուրբ Հաղորդություն:

Այնուհետեւ ներկաները խոնարհվեցին Ս. Սարգիս զորավարի մասունքակիր աջին, որը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ, բերվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եւ 17-րդ դարի ձեռագիր Ավետարանին, որը ընդօրինակվել է Ավետիս երեցի կողմից, նույն եկեղեցում: Ավանդույթի համաձայն բաժանվեցին քաղցրաբլիթներ՝ փաթեթավորված եւ կցված Աստվածաշնչի ու սուրբ հայրերի պատգամներից, նաեւ Սուրբ Սարգսի սրբապատկեր ու թերթոններ:

Սուրբ Սարգսի ապրած կյանքն իսկապես օրինակ է բոլորին: Նա իր վարքով մեզ ուսուցանում է հնազանդություն, խոնարհություն, զորեղ ու անասան հավատք առ Աստված, հանուն Աստծո նահատակության պատրաստակամություն: Թեպետ մեր օրերում նահատակվելու անհրաժեշտություն չկա, սակայն, ինչպես վկայում են սուրբ հայրերը, մերօրյա նահատակություն է չարին բարությամբ պատասխանելը, թշնամիներին սիրելը, նրանց համար աղոթելն ու բոլոր մարդկանց բարիք կամենալը՝ ըստ տերունական պատգամների:

Ուխտավորների հաջորդ կանգառը Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցին էր: Այստեղ նույպես նրանք աղոթեցին, վառեցին իրենց հավատքի մոմերը՝ մեկ անգամ եւս խնդրելով արագահաս Սրբի բարեխոսությունը: Տունդարձին եղան նաեւ մասիվի Ս. Սարգիս եկեղեցում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՈՒՍՅԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները