Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով
եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի տարի, թիվ 02 (230), փետրվար 2019 թ.  


 

       

ՀԵ՛Տ ԴԱՐՁԵՔ, ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐԴԻՆԵՐ ԿԱՄ
ՀՈԳԵՎՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Սկիզբը՝ թիվ 11(227)

նձ համար առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում առաքյալ Հուդայի հորդորի ինքնօրինակության մասին Առաքելի տված մեկնությունը, այն, որ Հուդան իր հորդորը պատկերավոր խոսքով էր արտահայտում, նաեւ կոչ էր անում հետեւել աստվածաշնչյան օրենքներին, ցուցաբերել հավատի անկեղծություն եւ հեռու մնալ մոլորեցուցիչներից: «Հուդան ահեղ դատաստանի արժանի է համարել ամբարիշտներին, նրանց, ովքեր Աստծո շնորհքն անառակություն դարձրին եւ ուրանում են... մեր Տեր Հիսուս Քրիստոսին»,- բարձրաձայնում էր Առաքելը` մեջբերելով Հուդա առաքյալի հորդորից: Հուդայից առանձին մտքեր մեջբերելով` նա ընդգծում էր դրանց արտահայտչականությունը: Ահավասիկ` «Վա՜յ նրանց, որ Կայենի ճանապարհով գնացին... սրանք (մոլորյալները) գայթակղության ժայռեր են ձեր սիրո խնջույքներում, որ, աներկյուղ միասին ուտել-խմելիս, իրենց անձերն են արածեցնում: Անջուր ամպեր են՝ քամիներից տատանված, պտղակորույս, անպտուղ ծառեր... ծովի կատաղած ալիքներ, որ իրենց անձերի ամոթն են փրփրեցնում, մոլոր աստղեր, որոնց վերապահվում է հավիտյան խավարի մութը»:

Առաքելը խոսքի ուժով կարողանում էր դիմացինին «ստիպել» մտապատկերել ամենամեծ աղոթողի, իր արտահայտությամբ` «Աստծո առաքյալ եւ սուրբ» Գրիգոր նարեկացու սրբազնագույն դիմանկարը: Բանիմաց եւ հաստատակամ, քիչ տարօրինակ երիտասարդը վիճարկում էր բոլոր մեծ ու փոքր նարեկացիագետների քարացած կարծիքները մինչ այսօր աշխարհին զարմանք պատճառող անմահ, իր պատկերացմամբ միաժամանակ ե՛ւ աստվածաշունչ, ե՛ւ արդիաշունչ, «Ողբերգության մատյան»-ի մասին: Առարկում էր նրանց, ովքեր, աղոթամատյանի հեղինակի հանճարեղությունն ընդունելով հանդերձ, նրան միակողմանիորեն ներկայացնում են միայն որպես միստիկ եւ իրականությունից վերացած, այլոց մեղքերը նույնպես իրենը համարող մեծատաղանդ աստվածաղաչի:

Ես համամիտ եմ, որ մոտ անցյալում տասնամյակներ շարունակ գաղափարական բռնարարքների զոհեր են դարձել ոչ միայն անմեղ մարդիկ, այլեւ նրանց հանճարեղ արարումները: Այո՛, անտեսվել կամ պարզապես միտումնավոր կերպով, վերնականների պարտադրմամբ, չտեսնելու են տրվել, դեռեւս մեզանից հազարամյակ առաջ ծնունդ առած, հրաշք մատյանի խորապես ժամանակաշունչ եւ իրատեսական ներլիցք ունենալն ու արդիական հնչեղությունը: Առանձնակի հիշում եմ, թե Առաքելն ինչպիսի խորամտությամբ էր տալիս Նարեկացու աշխարհայեցության հիմնավոր մեկնությունը:

Շարունակելի
ՍԵՐԳԵՅ ԿՈՒՐԱԶՅԱՆ
ԲԱՆ. ԳԻՏ. ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները