Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով
եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի տարի, թիվ 02 (230), փետրվար 2019 թ.  


 

       

ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՕԾՈՒՄ ԱՐԹԻԿԻ ԹԵՄՈՒՄ

ետրվարի 24-ին Արթիկի թեմում հոգեւոր մեծ ուրախություն էր, քանի որ, թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վրդ. Ավագյանի խնդրանքով ու հրավերով, Արթիկ էր եկել Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Սրբազան Հոր այցելության նպատակն էր, Արթիկի թեմի հավատավոր զավակ Անդրանիկ Աղաբաբյանի կողմից, առաջնորդանիստ եկեղեցուն ընծայաբերված սրբապատկերների օծումը:

Արարողությունն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Տ. Սողոմոն քհն. Մինասյանը սրբապատկերները լվաց նախ ջրով, ապա եւ գինով: Այնուհետեւ ծիսակատար Սրբազան Հայրն ընթերցեց համապատասխան աղոթքները եւ Սրբալույս Մյուռոնով օծեց սրբապատկերները:

Ավարտին Միքայել Սրբազանը խնկարկեց ու համբուրեց նորաօծ սրբապատկերները եւ իր գնահատանքի խոսքը բաշխեց հավատացյալներին:

Սրբազան Հոր երախտաշատ խոսքերից հետո ներկաներին իր ասելիքն ուղղեց նաեւ Արթիկի թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վրդ. Ավագյանը: Հայր Սուրբը նախ իր որդիական երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց Միքայել Սրբազանին, ով, ընդառաջելով իր հրավերին, եկավ եւ կատարեց սրբապատկերների օծումը: Ապա գնահատանքի ու օրհնության խոսքեր հղեց նկարիչ եւ նվիրատու Անդրանիկ Աղաբաբյանին:

Ավարտելով ասելիքը` Հայր Սուրբը հույս հայտնեց, որ մի գեղեցիկ օր այս բոլոր սրբապատկերներն իրենց մնայուն տեղը կգտնեն Արթիկ քաղաքի խոնարհված եկեղեցիներում:

ԱՐԹԻԿԻ ԹԵՄ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները