Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով
եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի տարի, թիվ 02 (230), փետրվար 2019 թ.  


 

       

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ետրվարի 18-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հյուընկալեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին եւ Արթիկի թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանին:

Ողջունելով թեմակալ Առաջնորդներին` Տիգրան Պետրոսյանն ընդգծեց, որ կարեւորում է նրանց օրհնությունն ու համատեղ գործակցությունը:

«Ինձ համար, որպես մարդ, որպես քաղաքացի եւ որպես տարածքային կառավարման պատասխանատու, մեծ պատիվ է աշխատել ու համագործակցել երկու թեմերի Առաջնորդների հետ: Որպես հայ առաքելական եկեղեցու զավակ՝ վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր համատեղ աշխատանքն ստացվածի եւ տա իր արդյունքները»,- հանդիպման ընթացքում նշեց Շիրակի մարզպետը:

«Մենք փոխադարձ այցելությունների կողմնակից ենք, դրանք վկայում են, որ մարզպետն ու մարզային իշխանությունները հարգանք են ցուցաբերում Եկեղեցու նկատմամբ, իսկ Եկեղեցին՝ մարզային իշխանությունների: Անշուշտ, ես իդեալական հարաբերությունների կողմնակից եմ եւ վստահ եմ՝ համագործակցությունը, եթե ստացված լինի, ապա դրանից կշահի շիրակցին»,- ասաց Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

«Ես Արթիկում ընդամենը չորս տարի եմ աշխատում, սակայն հասցրել եմ ծանոթանալ մարզի բնակիչների սոցիալական վիճակին: Մեզ համար անչափ մտահոգիչ են այս խնդիրները եւ դրանց լուծմանը միտված ծրագրերի իրականացումը շատ ենք կարեւորում» իր խոսքում շեշտեց Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Շիրակի մարզի հիմնախնդիրներին, մասնավորապես՝ աղքատությանը, անօթեւանությանն ու գործազրկությանը: Քննարկվեցին նաեւ մարզում իրականացվելիք առաջիկա ծրագրերը, մարզի զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք ձեռնարկներ:

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները