Քրիստոս Իր մկրտությամբ սրբեց ջուրը, որպեսզի այդ ջուրը դառնա միջոց՝ մեր փրկության համար: Քրիստոս, Իր մկրտությամբ, ջրով մկրտությունը դարձրեց փրկության առհավատչյա՝ սրբագործելով, մաքրագործելով այն:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 01 (225), հունվար 2019 թ.  


 

       

ՏՆՕՐՀՆԵՔ ԹԻՎ 15 ԿՐԹՕՋԱԽՈՒՄ

«Այսօր այս տան համար փրկություն եղաւ, որովհետեւ մարդու Որդին եկավ փնտրելու եւ փրկելու կորածին»:
ՂՈՒԿ. ԺԹ 9-10

Հայոց Եկեղեցում տնօրհնեքի կարգ սահմանված է կատարել Ս. Ծննդյան եւ Ս. Հարության տոներից հետո, նաեւ կատարվում է նորակառույց տան կամ հաստատության օրհնություն: Ինչպես Ծննդյան գիշերը հովիվները, հրեշտակից ավետիս ստանալով, ընծաներով հանդերձ մտան Բեթղեհեմյան այրը, ուր ծնվեց Քրիստոս, այնպես էլ այսօր եկեղեցու հովիվները մտնում են տները եւ տալիս Փրկչի Ծննդյան ավետիսը, երգում Մովսես Խորենացու «Խորհուրդ Մեծ եւ սքանչելի» շարականը եւ ընթերցում Ղուկասի Ավետարանից Քրիստոսի Ծննդյան հատվածը: Ապա օրհնում են տան ջուրը (մկրտության խորհրդանիշ), հացն ու աղը (խաղաղության, առատության, բարեպաշտության խորհրդանիշեր)՝ ինչպես Քրիստոս, աշխարհ գալով, օրհնեց ջուրը, երկիրը եւ նրա պտուղները, որոնք նախկինում անեծքի տակ էին Ադամի պատճառով:

Այնուհետեւ օրհնված ջուրը կարգ կատարող հոգեւորականը խաչաձեւ ցողում է տան պատերին, խնկարկում տունը, օրհնում տան անդամներին՝ պահպանություն հայցելով Ամենակալից: Որպես օրհնության համար տեսանելի եւ մնայուն նշանակ՝ քահանան սեղանին թողնում է տնօրինական պատկերով նշխար, որը պահվում է ալյուրի կամ ձավարեղենի մեջ՝ իբրեւ տվյալ տան ունեցվածքի առատության, բերրիության եւ հաջողության նշան:

Ս. Գրիգոր Տաթեւացու բնորոշմամբ՝ տնօրհնեքի արարողությունն Ինքը՝ Հիսուս Քրիստոս հաստատեց, երբ Զատկի երեկոյան, փակ դռների միջով, մտավ Վերնատուն եւ օրհնեց Իր աշակերտներին: Տնօրհնեքի արարողությամբ Հայ Եկեղեցին նաեւ արժեւորում է ընտանիքի նվիրականությունն ու կարեւորությունը: Հիրավի, «եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա» ¥Սաղմ. ՃԻԶ 1¤:

Արդ, ինքնին Ս. Ծննդյան խորհուրդը կոչ է բոլորիս համար, որպեսզի մենք էլ վերածնվենք եւ, Քրիստոսի փրկության ճշմարտությունն ընդունելով ու հավատալով, բարի գործերով զարդարված, արժանանանք Տիրոջ օրհնալից նոր օրերին, որոնց գագաթնակետն է հավիտենական եւ անսպառ օրերի ժառանգումը:

Հունվարի 11-ին Գյումրու թիվ 15 դպրոցում կատարվեց Ս. Ծննդյան տնօրհնեքի արարողություն: Դպրոցի բակում ՔԴԿ պատասխանատու Տ. Նշան քհն. Պանֆյորովին դիմավորեցին տնօրեն Սեդա Համբարձումյանը, Քնարիկ Ադամյանը, Անահիտ Բաղդասարյանը, ուսուցչական կազմը եւ առաջնորդեցին հանդիսությունների սրահ, ուր հավաքվել էին դպրոցի աշակերտները:

Հենց այստեղ էլ, ձեռամբ Տեր Հոր, կատարվեց Ս. Ծննդյան տնօրհնեք եւ մեկ անգամ եւս հնչեց Ս. Ծննդյան ավետիսը. «Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ. Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»:

Այնուհետեւ դպրոցի տնօրինության կողմից տրվեց փոքրիկ հյուրասիրություն:

ԱԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՔՆԱՐԻԿ ԱԴԱՄՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները