Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:
 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 12 (224), դեկտեմբեր 2018 թ.  


 

       

Լրահոսից

1 դեկտեմբերի - Տոն Սրբոց Առաքելոցն եւ առաջին Լուսավորչացն մերոց Թադեոսի եւ Բարդուղիմեոսի: Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա Պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

2 դեկտեմբերի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը եղավ Ս. Հակոբ եկեղեցում, ուր, ձեռամբ Տ. Ռուբեն քհն. Գասպարյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

7 դեկտեմբերի - 1988-ի ահեղ երկրաշարժի 30-րդ տարելից: Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

9 դեկտեմբերի - Հղություն Ս. Աստվածածնի: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

10 դեկտեմբերի - Ս. Մինասին նվիրված տոնի ուրախ առիթով՝ համանուն մատուռում, մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Ս. Մինասի հոգեւոր հովիվ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

15 դեկտեմբերի - Տոն Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի: Անի թաղամասի Ս. Հակոբ եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարուժան քհն. Տերտերյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

16 դեկտեմբերի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը հովվական այցով եղավ, Անի թաղամասում գտնվող, Ս. Հակոբ եկեղեցում, ուր, ձեռամբ Տ. Ռուբեն քհն.Գասպարյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

23 դեկտեմբերի - Ս. Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

30 դեկտեմբերի - Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները