Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 12 (224), դեկտեմբեր 2018 թ.  


 

       

ԻՆՉՊԵՍ ԵՂԵՎՆԻՆ ԴԱՐՁԱՎ ՏՈՆԱԾԱՌ

նտառի խորհրդավոր բացատում ապրում էր մի փշատերեւ ծառ: Ոչ մի ծառ նրա հետ ընկերություն չէր անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջեցին, տերեւակալեցին, զարդարվեցին ծաղկաթերթերով, եւ մեկը մյուսին սկսեց զարմացնել իր ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերեւը զարմացած նայում էր, թե ինչպես են բոլոր ծառերը գեղեցիկ զգեստներ հագել ու ինչպես են պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերեւները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերեւն էր կանաչ ու դալար կանգնած մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ պապիկին եւ որոշեցին զարդարել փշատերեւին: Ամեն մեկը տարբեր բաներ բերեց. սկյուռիկը բերեց ընկույզ եւ կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակն իր մայրիկից խնդրեց փոքրիկ գազարներ:

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք ստացավ: Գազանիկներն ուրախացան, իսկ փշատերեւն սկսեց հուզված շուրջը նայել: Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են:

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկեցին քնելու, նա բվին խնդրեց, որ իր խաղալիքների կեսը տանի եւ կախի մյուս ծառերի Ճյուղերից: Հաջորդ օրը, երբ Ձմեռ պապը եկավ անտառ, տեսավ, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են: Նա զարմացած հարցրեց. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերեւը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել: Ձմեռ պապը շոյեց փշատերեւի դալար փշիկները եւ ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգեւել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ եւ անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարեւոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները