Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 12 (224), դեկտեմբեր 2018 թ.  


 

       

ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲԻ ՏՈՆԸ ՆՈՒՅՆԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիսնակի չորրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը տոնախմբում է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակը, ով Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր եւ սիրված Սրբերից է: Կատարած բազմաթիվ հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաեւ Սքանչելագործ: Մծբնեցի Հայրապետի անունն առավել սիրելի ու հոգեհարազատ է հայերիս, քանզի նրա հետ է կապված Նոյան տապանի մասունքի հայտնաբերումը:

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Դեկտեմբերի 15-ին մարդաշատ էր Անի թաղամասի Ս. Հակոբ եկեղեցին: Տոնի ուրախ առիթով մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Վարուժան քհն. Տերտերյանը: Հընթացս սրբազան արարողակարգի` «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրը հանգամանալից քարոզ խոսեց՝ ներկայացնելով Ս. Հակոբ Հայրապետի կյանքը, հրաշքները: Սուրբ Պատարագի ընթացքում մեծաթիվ հավատացյալներ ստացան Սուրբ Հաղորդություն եւ հնարավորություն ունեցան խոնարհվել, սիրված Սրբի մասուքների վրա կառուցված եկեղեցուց բերված, քարերի առջեւ:

Այդ քարերը տարիներ առաջ Մծբին քաղաքից բերել եւ Ս. Հակոբ եկեղեցուն է նվիրել Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը:

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ

Սուրբ եւ անմահ Պատարագից հետո տոնախմբություն էր եկեղեցու «Հակոբատանը», ուր տեղի ունեցավ մշակութային բաժնի հաշվետու համերգը: Ելույթ ունեցան երգի, պարի, ասմունքի, օտար լեզուների եւ նախադպրոցական խմբակների սաները: Ուրախ տրամադրությունը թեւածում էր Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնում մինչեւ ուշ երեկո:

Տոնախմբության ներկաները մասնակցեցին ագապեի՝ սիրո ճաշի, որի ընթացքում, Ս. Հակոբ եկեղեցու հավատացյալների հանգանակության շնորհիվ հավաքված գումարով, կատարվեց նաեւ մատաղօրհնություն:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները