Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 12 (224), դեկտեմբեր 2018 թ.  


 

       

ՄՈՑԱՐՏԻ «ՌԵՔՎԻԵՄ»-Ն Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ
ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ

եկտեմբերի 7-ին Գյումրու Սև բերդում տեղի ունեցավ մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Այն նախաձեռնել էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Միջոցառումը բացվեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի աղոթքով, որից հետո Սրբազան Հայրը ներկաներին ուղղեց իր՝ օրվան համահունչ խոսքը:

«Աղետը քաղաքի կյանքը բաժանեց մինչեւ եւ հետոյի, եւ մեր սերնդի համար, որ ունի մինչեւ եւ ունի հետո, շատ ավելի բարդ է: Երբ ես նայում եմ երիտասարդներին, ովքեր երկրաշարժը չեն տեսել եւ փառք Աստծո, որ չեն տեսել ու տա Աստված՝ չտեսնեն երբեւիցե, նայում եմ նրանց աչքերին եւ տեսնում եմ, որ վերջիններիս մոտ չկա, բարեբախտաբար, այն թախիծը, այն տխրությունը, որ թաքնված է մեր սերնդի աչքերի մեջ, նրանց աչքերում, ովքեր զավակներ, ծնողներ, հարազատներ կորցրին: Մարդը պակասեց, մարդ տեսակը պակասեց այս քաղաքում: Քսանհինգ հազար մարդու տեսակ պակասեց, որը չի վերականգնվում ոչ մի ձեւով: Եվ մենք՝ վերապրողներս, պարտավորության տակ մտանք՝ այդ քսանհինգ հազարի փոխարեն եւս ապրելու»,- ի մասնավորի շեշտեց Առաջնորդ Սրբազանը:

Այնուհետեւ սկսվեց համերգային հարուստ ծրագիրը, որի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային եւ «Տիրամայր Հայաստանի» երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), «Գոհար» երգչախմբի արական կազմը եւ Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Վարոսյան):

Երաժշտախմբերը հանդես եկան դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, ով Գյումրիում ղեկավարում է ոչ միայն «Տիրամայր Հայաստանի» երգաչախումբը, այլեւ կրթում ու դաստիարակում դասական երաժշտության նոր սերունդ: Միջոցառումը հոգու պարտք էր հարազատ քաղաքին:

Համերգի մենակատարներն էին Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), Տիգրան Օհանյանը (տենոր) եւ Արմեն Գրիգորյանը (բաս): Ծրագրում հնչեց Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:

Համերգին ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, Տիգրան Մանսուրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հրավիրյալ այլ անձինք:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները