Աղօթելը
Աստուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդու միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կ’ազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 8 (220), օգոստոս 2018 թ.  


 

       

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Արմեն Ասատրյանի «Հին Թիֆլիսի հայոց Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Մինաս եկեղեցիները (պատմություն եւ տարեգրություն)» աշխատությունը: Ներկա հրատարակությունը «Թիֆլիսի հայկական եկեղեցիները» շարքի երկրորդ գիրքն է՝ նվիրված հիշյալ եկեղեցիների պատմությանը: Այս եկեղեցիները Թիֆլիսի հայ համայնքի պարծանքն էին, սրբացված աղոթատներ, որոնց դռները շուրջ երկու հարյուրամյակ բաց են եղել հավատացյալների առջեւ: Այսօր, սակայն, դրանք խոնարհված են: Հեղինակն անդրադարձել է նաեւ այդ եկեղեցիներում սպասավորած հոգեւորականների կյանքին ու գործունեությանը:

Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: Հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները