Աստված նման է արեւի եւ սերը՝ ճառագայթի: Կարելի՞ է պատկերացնել արեւն առանց ճառագայթելու:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 6 (218), հունիս 2018 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՓԻ ԳՅՈՒՏԻ ՏՈՆԸ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սբ. Աստվածածնի տփի գյուտի տոնը նշում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը: Այն սահմանվել է հետեւյալ առիթով: Ավանդությունն ասում է, որ Սբ. Կույսն զգեստներից մեկը նվիրել էր իր հետ ապրող մի հրեուհու:

Պատմվում է, թե Կ. Պոլսեցի երկու ազնվատոհմիկ հույն եղբայրներ՝ Գալբիասը եւ Կանտիտասը, որոշում են ուխտի գնալ Երուսաղեմ՝ Պաղեստինի սրբավայրերը: Երբ Նազարեթում էին, ուր Ավետումն էր եղել, նրանք նկատում են, որ տեղաբնակ հիվանդների ու կույրերի հոծ բազմություն է հավաքվել մի տնակի առջեւ: Հետաքրքրությունից մղված՝ նրանք մոտենում են ամբոխին եւ տեղեկանում, որ այնտեղ, մի տփի մեջ պահպանվում է Աստվածամոր զգեստը, որ նախնիներից ժառանգաբար հասել էր տանտիրուհուն, եւ որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում:

Երուսաղեմ հասնելով՝ նրանք նմանօրինակ տուփ են պատվիրում եւ, վերադառնալով Նազարեթ, ծածուկ կերպով փոխանակում հրեա կնոջ տան նախօրինակի հետ: Այսպես, լքելով սրբազան վայրերը, նրանք ժամանում են Կ. Պոլիս՝ իրենց հետ բերելով այդ սրբությունը:

Շուտով ազնվականների տանն սկսվում են հրաշքներ կատարվել, որոնց նախապատճառի մասին նրանք հայտնում են թագավորին: Բյուզանդացի Լեւոն Մեծ կայսեր (457-474 թթ.) հրահանգով քաղաքի եպիսկոպոսը հիշյալ սրբությունը հանդիսավորապես զետեղում է Սբ. Աստվածամոր անունը կրող եկեղեցում:

Այդ հիշարժան դեպքի առիթով սահմանվում է «Գյուտ տփոյ Սբ. Աստվածածնի» տոնը, որը Հայ Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից: 1774 թ. այս տոնն իր կազմած տոնացույցում է ընդգրկել Սիմեոն Երեւանցի կաթողիկոսը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները