Աստված նման է արեւի եւ սերը՝ ճառագայթի: Կարելի՞ է պատկերացնել արեւն առանց ճառագայթելու:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 6 (218), հունիս 2018 թ.  


 

       

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

անրային կապեր» կամ ավելի հաճախ օգտագործվող «PR» եզրույթը դարձել է յուրաքանչյուր կազմակերպության գործունեության անբաժանելի մասը: PR-ն այն կարեւոր օղակն է, որ ստեղծում, պահպանում եւ ապահովում է կապը կազմակերպության եւ հասարակության միջեւ՝ դարձնելով կառույցի գոծունեությունն առավել արդյունավետ ու տեսանելի: Այն մասին, թե ինչ է PR-ը, ինչպես գործել ճգնաժամային իրավիճակում, ինչ ամուր կապերով են կապված PR-ն ու կամավորությունը եւ ինչպես կարելի է կիրառել PR գործիքներն ու տեխնոլոգիաները կամավորական աշխատանքի ընթացքում, զրուցեցին եւ հուզող թեմաները քննարկեցին սոցիալ-կրթական կենտրոնի կամավորներն իրենց կարողությունների զարգացման դասընթացի հերթական հանդիպման ընթացքում, որը տեղի ունեցավ մայիսի 31-ին:

Սեմինարն անցավ բուռն եւ ակտիվ քննարկման մթնոլորտում՝ թիմային աշխատանքներում ներգրավելով բոլոր ներկաներին: Մասնակիցները փորձեցին կարճ ժամանակահատվածում ներկայացնել իրենց աշխատանքային նկարագիրը՝ նշելով ուժեղ եւ թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները, որոնք առկա են գործունեության առանձին հատվածներում:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները