Աստված նման է արեւի եւ սերը՝ ճառագայթի: Կարելի՞ է պատկերացնել արեւն առանց ճառագայթելու:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 6 (218), հունիս 2018 թ.  


 

       

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

այիսի 30-ին, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր, «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում, տեղի ունեցավ հանդիպում Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների, հայաստանյան թեմերի առաջնորդների եւ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ:

Հանդիպումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին հանդիպման առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան ներկայացրեց Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին եւ ԳՀԽ գործունեությունն ու եկեղեցական կյանքը կանոնակարգելու գործընթացում կարեւոր առաքելությունը: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ ՀՀ նախագահի անձը քաջածանոթ է ամենքին՝ հայրենիքին տարբեր հանգամանքերում իր նվիրյալ ծառայությամբ, նաեւ որպես Հայոց Եկեղեցու հավատավոր զավակ եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մեծ բարերար:

Նորին Սրբությունը ներկաների անունից գնահատանք հայտնեց նախագահ Սարգսյանին՝ վերջին ներհայաստանյան զարգացումների ժամանակ ստանձնած ներգործուն դերակատարության եւ հոգեւորականաց դասի հետ ունեցած համատեղ քննարկումների համար, որպեսզի գործընթացներն առաջնորդվեն խաղաղ կարգավորման եւ հանգուցալուծման:

Այնուհետեւ ԳՀԽ անդամներին խոսքով դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ուրախություն հայտնելով Գերագույն հոգեւոր խորհրդի հետ հանդիպելու հնարավորության առիթով: «Դուք համայնքներում ամեն օր հանդիպում եք մեր ժողովրդի ներկայացուցիչներին. լինի Արցախում, Հայաստանի հյուսիսում, հարավում, լինի Լոս Անջելեսում, Փարիզում, Մոսկվայում կամ այլուր: Հետեւաբար՝ եկել եմ նաեւ ձեզանից լսելու, թե մեր ժողովուրդն ինչ է մտածում: Եկել եմ նաեւ ձեզ հետ երկխոսելու», - ասաց ՀՀ նախագահը:

Նա նաեւ անդրադարձ կատարեց Հայ Եկեղեցու դերակատարությանը հայ ժողովրդի ոգու եւ հավատի, ընտանեկան արժեքների եւ առ հայրենին սիրո պահպանության գործում: Տիար Արմեն Սարգսյանն արձանագրեց, որ Հայոց Եկեղեցին եւ հավատքը պետականության սյուներից են եւ ոչ միայն որպես ինստիտուտ, այլ նաեւ որպես մշակույթ այն արժեքներով, որոնք Եկեղեցին դավանում է, որոնցով հարյուրավոր տարիներ պահպանվել է հայի ինքությունը, մշակույթը, կրթվել հայ մանուկը: Նախագահը նկատեց, որ այդ ամենի մեջ Եկեղեցու ներդրումը հսկայական է եւ արժեքը` անգնահատելի:

Հանդիպմանը ՀՀ նախագահը պատասխանեց ԳՀԽ անդամների ու եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին հայրենիքի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին, Հայաստան-Սփյուռք կապերին, ներհայաստանյան իրավիճակին:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները