Հայ տունը հայրենիքն է հայուն,
մայրենիքն է
իր լեզուին, դարբնոցն է
իր հաւատքին, կազմաւորիչ բնակավայրը՝
իր նկ արագրին:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 5 (217), մայիս 2018 թ.  


 

       

Լրահոսից

6 մայիսի - Տոն երեւման Սուրբ Խաչի: Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանն այցելեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Եզնիկ քհն. Գալստյանը:

10 մայիսի - Համբարձում Քրիստոսի Աստուծո մերո: Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ. պատարագիչ Տեր Հայրն օրվա խորհուրդը մեկնող հանգամանալից քարոզ խոսեց՝ մանրամասնելով նաեւ տոնի ժողովրդական աղերսները:

13 մայիսի - Երկրորդ Ծաղկազարդ: Սուրբ Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրն օրվան համահունչ քարոզ խոսեց:

20 մայիսի - Հոգեգալուստ, Պենտեկոստե: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգենորոգ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

27 մայիսի - Ս. Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

28 մայիսի - Տոն Սրբոց կուսանացն Հռիփսիմյանց: Նահատակ կույսերի հիշատակի տոնի առիթով Ավստրիական թաղամասի Ս. Հռիփսիմե մատուռում Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Արսեն քհն. Սիմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի «Հայր մկեր»-ից առաջ հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները