Հայ տունը հայրենիքն է հայուն,
մայրենիքն է
իր լեզուին, դարբնոցն է
իր հաւատքին, կազմաւորիչ բնակավայրը՝
իր նկ արագրին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 5 (217), մայիս 2018 թ.  


 

       

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Տ. Հակոբ քահանա Սառիկյանի հուշերը` «Ութ ամիս մեծ պատերազմի արեւմտյան ռազմավայրերում» խորագրով, ինչպես նաեւ վերահրատարակել Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» (Նարեկ) աղոթամատյանը:

Բարեհիշատակ Հակոբ քահանայի հուշերը վերաբերում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1914-1915 թթ., շուրջ ութ ամիս նրա կողմից Հարավ-արեւմտյան եւ Հյուսիս-արեւմտյան ռազմաճակատներում որպես զինվորական քահանա անցկացրած շրջանին: Օրագրության ձեւով ներկայացվում են եկեղեցականին հանդիպած հայտնի անձինք, հայ զինվորականներ, բժիշկներ, ինչպես նաեւ նկարագրվում ռազմաճակատում տիրող իրավիճակը եւ պատերազմի թողած ահասարսուռ հետեւանքները:

Գիրքը, որ հրատարակության է պատրաստել Էդգար Հովհաննիսյանը, կարող է կարեւոր սկզբնաղբյուր ծառայել Առաջին աշխարհամարտին Արեւմտյան ռազմաճակատում հայերի ունեցած մասնակցության վերաբերյալ: Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» աղոթամատյանի վերահրատարակությունը հանդիսանում է թվով վեցերորդ վերանայված ու լրամշակված հրատարակությունը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները