Հայ տունը հայրենիքն է հայուն,
մայրենիքն է
իր լեզուին, դարբնոցն է
իր հաւատքին, կազմաւորիչ բնակավայրը՝
իր նկ արագրին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 5 (217), մայիս 2018 թ.  


 

       

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

երաշնորհ Սրբազան Հայր.

Շնորհավորում ենք Ձեզ՝ ձեռնադրության երեսնամյակի կապակցությամբ:

Շուրջ երեսուն տարի հավերժի ճամփան բռնած՝ անվերջանալի ավյունով հավիտենականության հունդերն եք սերմանում առաքելահաստատ մեր Եկեղեցու անդաստաններում՝ արժանիորեն վայելելով Ձեզ վստահված հոտի սերն ու ջերմությունը:

Սիրելի՛ Միքայել Սրբազան, մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված եւ հայցում, որ Ամենակալ Տերը Ձեզ քաջառողջություն ու արեւշատություն պարգեւի, Սուրբ Հոգու շնորհներն առատապես հեղի Ձեզ վրա ու օրհնի Ձեր բոլոր բարի գերծերը՝ ի բարօրություն, ի ջերմություն եւ ի շահ Շիրակ աշխարհի: Թող Տիրոջ սերը, շնորհը եւ խաղաղությունը լինեն Ձեզ հետ այսօր եւ միշտ:

Որդիայան սիրով մատչիմ ի համբոյր Ձերդ օծեալ սուրբ աջոյն՝

«Ս. ՅՈԹՎԵՐՔ» ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ԶԱՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՌԻՄԱ ԲԱՐԻՆՅԱՆ
ՄԻ ԽՈՒՄԲ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐ
ՔԴՔԿ-Ի ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ

* * *

երաշնորհ Սրբազան Հայր.

Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ ձեռնադրության երեսնամյակի ուրախալի առիթով: Ձեր վաստակն արժեւորվում է տարիների արգասաբեր ու բեղմնավոր գործունեությամբ հանրային կյանքի բազմաթիվ ոլորտներում՝ ի բարօրություն հայ ազգի, ի նպաստ մեր պետականության: Այս բեղուն եւ եռանդուն աշխատանքը Ձեզ դարձրել է Շիրակի ժողովրդի եւ բազում այլ հավատավոր հայորդիների իրական Առաջնորդն ու խորհրդատուն, արժանի օրինակը՝ հայությանը ծառայելու գործում:

Մեր միասնական աղոթքով Ձեզ համար հայցում ենք Տիրոջից արեւշատ օրեր, քաջառողջություն եւ անսպառ եռանդ՝ լիահույս լինելով, որ Ձեր հովվության անցած ճանապարհը գալիք պայծառ ուղու սկիզբն է:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

* * *

իքայել Սրբազանը Շիրակ աշխարհին եւ ողջ հայությանը բարեբախտորեն տրված Աստծո պարգեւ է: Սրբազան Հոր ներկայությունը եւ գործունեությունը Շիրակի մարզում, թեմում ընդհանրապես եւ բոլորիս կյանքում մասնավորապես հույսի, ազնվաբարության եւ իրական հավատքի արգասիք է ու վահան:

Հոգեգալստյան տոնի առիթով, որ է նաեւ Սրբազան Հոր ձեռնադրության օրը, շնորհավորում ենք եւ աղոթում նրա առողջության, արեւշատության, համբերատարության եւ հաստատուն կամքի համար այս դժվարին ժամանակներում եւ հետագայում:

ՄԱՐԻՆԱ ԲԱԶԱԵՎԱ

* * *

րտանց շնորհավորում եմ, Սրբազան Հայր եւ ցանկանում երկար կյանք ու բեղմնավոր աշխատանք՝ ի բարօրություն մեր Եկեղեցու, որը մեր ազգի պահպանման իրական վահանն է երկրային եւ երկնային հոգեւոր տիրույթում: Հայի տեսակի պահպանման համար այսօր էլ, ինչպես եւ իր գոյության ողջ ընթացքում, լրջագույն մարտահրավերներ կան եւ Եկեղեցին, մենք՝ հավատացյալներս, ինչու չէ, նաեւ ցանկացած հայ, ով անգամ չի գիտակցում այդ ամենը, իրականում մարդու եւ հոգեւորականի Ձեր տեսակի կարիքն ունի:

Աստված օգնական Ձեզ, սիրելի՛ Սրբազան:

ՀՐԱՆՈՒՇ ԲԵՋԱՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները