Հայ տունը հայրենիքն է հայուն,
մայրենիքն է
իր լեզուին, դարբնոցն է
իր հաւատքին, կազմաւորիչ բնակավայրը՝
իր նկ արագրին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 5 (217), մայիս 2018 թ.  


 

       

ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ

րքան էլ հայրենիքը մեր արյան մեջ է եւ մեր սրտում, այն ճանաչել է պետք մանուկ հասակից, որպեսզի յուրաքանչյուր հայորդի արժեւորի մայր հայրենին, պահի ու փայփայի այն:

Մայիսի 22-ին սոցիալ-կրթական կենտրոնի «Հեքիաթ» նախակրթարանի բաց դասը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:

Մեր սաները փայլեցին իրենց գիտելիքներով՝ ներկայացնելով ոչ միայն գեղեցիկ երգ ու պար եւ ասմունք, այլեւ Հայաստանի մասին հիմնական տեղեկություններ հաղորդեցին, ապա իրենց փոքրիկ ձեռքերով հավաքեցին մեր երկրի քարտեզը, դրոշն ու զինանշանն էլ պահեցին գլխավերեւում:

Կարող ենք հանգիստ լինել. մեր ապագան հայրենիքին նվիրված եւ Հայաստանով հպարտացող այս համարձակ ու խելամիտ փոքրիկների ձեռքերում է:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները