Հայ տունը հայրենիքն է հայուն,
մայրենիքն է
իր լեզուին, դարբնոցն է
իր հաւատքին, կազմաւորիչ բնակավայրը՝
իր նկ արագրին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 5 (217), մայիս 2018 թ.  


 

       

ՆՇՎԵՑ ՍՈԳՅՈՒԹԼՈՒԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ

իրակի մարզի Սառնաղբյուր՝ նախկին Սոգյութլու կամ Սոգթլու համայնքում մայիսի 26-ին մեծ շուքով նշվեց Սոգյութլուի ինքնապաշտպանության հարյուրամյակը:

Վերջին տարիներին՝ 2003 թվականից ի վեր, արդեն ավանդույթ է դարձել ոչ միայն սառնաղբյուրցիների, այլ նաեւ Շիրակի մարզի ողջ ազգաբնակչության համար մեծ տոնախմբության վերածել այդ օրը՝ ի նշան քաջ շիրակցիների:

Հերոսամարտի հարյուրամյակին նվիրված միջոցառմանը մասնակցեցին մի շարք պետական ու քաղաքական գործիչներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ ու հյուրեր: Վերջիններս հավաքվել էին գյուղի 12-րդ դարի եկեղեցու՝ Հոգեվանքի շրջափակում տեղադրված Սոգյութլուի հերոսամարտի հուշակոթողի մոտ

Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի կողքին ընթացել են նաեւ Սոգյութլուի ինքնապաշտպանական մարտերը: Գյուղը 1918 թվականի մայիսի 18-22-ը հերոսաբար պայքարեց թուրքական ջոկատի դեմ, եւ, ինչպես հաստատում են Հայաստանի Ազգային արխիվի պատմական շատ աղբյուրներ, այդ ինքնապաշտպանական գործողությունները նպաստեցին Բաշ Ապարանի ու Սարդարապատի հաղթանակներին: Սառնաղբյուրցիները կարողացան կանգնել ու պաշտպանել իրենց արժանապատվությունը, եկեղեցին: Սակայն, ցավոք, շատերի համար Սոգյութլուի ճակատամարտը դեռ բացահայտված չէ:

ԱԺ պատգամավոր, ծննդով սառնաղբյուրցի Սամվել Նիկոյանը եւս շնորհավորեց համագյուղացիներին: «Մեզ համար միշտ հպարտություն է՝ լինել հերոս սառնաղբյուրցիների ժառանգներ: Այս ինքնապաշտպանական մարտերի մասին միշտ էլ մեր ընտանիքիներում մեծերը պատմել են: Ուրախ եմ, որ վերջին տարիների ընթացքում կարողացել ենք ժողովրդին վերադարձնել իր պատմությունը եւ, ներկայացնելով Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտները, խոսել նաեւ Սառնաղբյուրի ինքնապաշտպանության մասին»,- նշեց Սամվել Նիկոյանը՝ կարեւորելով նաեւ Սոգյութլուի հերոսամարտին նվիրված հուշակոթողի առկայությունը գյուղում:

1918 թվականի մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլ մտնելուց հետո, թուրքական ջոկատները կարող էին Սառնաղբյուրի միջով անցնել Երեւան եւ Էջմիածին, սակայն, գյուղի բնակիչները, նախապես տեղեկանալով թշնամու նպատակների մասին, մեկ օրում կարողացան համախմբվել եւ Գունի ու Տաշխալայի սահմանի շուրջ 14 կմ պաշտպանական գոտի ստեղծել: Սառնաղբյուրին միացան նաեւ Շիրակի մյուս գյուղերի բնակիչները. օգնություն է հասնում նաեւ Ալեքսանդրապոլից: Շուրջ յոթն օր տեւած հերոսական ճակատամարտի շնորհիվ հաջողվում է հետ մղել Ալի փաշայի զորքը:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսամարտին նվիրված հուշակոթողին, իսկ շնորհավորանքի խոսքերից հետո տեղի ունեցավ տոնական մեծ համերգ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԽՈՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները