Հոգեւորականը ո՛չ իշխանության կողմից պետք է լինի, ո՛չ էլ՝ ժողովրդի: Հոգեւորականը պետք է լինի ճշմարտության կողմից...

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 4 (216), ապրիլ 2018 թ.  


 

       

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ

ուրբ Զատկից հետո հիսուն օրերը կոչվում են Հինանց, որից հետո Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին տոնում է Հոգեգալուստը:

Տերն ասում է. «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»: Մենք եւս աներկբա հավատով դավանենք մեր Հայրերի հաստատած հավատամքը, ուր ասվում է. «Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին՝ յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս: Որ էջն ի Հորդանան, քարոզեաց յառաքեալսն, եւ բնակեցաւ ի սուրբսն»:Ինչպես նաեւ Ներսես Շնորհալու բառերով խնդրենք. «Հոգի՛ Աստծո, Աստված ճշմարիտ, որ իջար Հորդանան եւ Վերնատուն եւ լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ, մեղա երկնքի եւ Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. եւ ողորմիր Քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս»:

Հիսուսի համբարձումից հետո աշակերտները վերադարձան Երուսաղեմ՝ ինչպես նրանց պատվիրել էր Ուսուցիչը: Եվ ահա մի օր, երբ Վերնատանը հավաքված աղոթում էին, ձայն լսվեց, որն ուժեղ քամու սուլոց էր հիշեցնում: Նույն պահին երեւացին բոցեր, որ նման էին հրեղեն լեզուների: Դրանք մեկ-մեկ իջան ներկաներից յուրաքանչյուրի վրա: Եվ հրաշք կատարվեց. ովքեր հավաքված էին Վերնատանը, երկնային շնորհներ ստացան, լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել տարբեր լեզուներով: Նրանք օրհնության եւ փառաբանության խոսքեր արտասանեցին իրենց ստացած շնորհների համար:

Այդ օրը նշվում էր աստվածային տասը պատվիրաններն ստանալու տոնը, եւ Երուսաղեմը լեցուն էր տարբեր ազգերի պատկանող հյուրերով: Կային պարթեւներ, մարեր, իլամացիներ, արաբներ. բոլորը, լսելով կատարված հրաշքի մասին, շտապեցին Վերնատուն: Նրանք ուշադրությամբ ունկնդրում էին առաքյալներին եւ հասկանում նրանց, որովհետեւ առաքյալները խոսում էին իրենց համար հասկանալի լեզուներով: Մարդիկ զարմացած իրար հարցնում էին. «Չէ՞ որ սրանք ամենքն էլ գալիլեացիներ են, ուրեմն ինչպե՞ս են կարողանում խոսել մեր մայրենի լեզվով: Ինչպե՞ս են կարողանում իրենց չիմացած եւ չսովորած լեզուներով Աստծուն ուղղված այսպիսի գեղեցիկ փառաբանություններ անել»:

Առաքյալների՝ տարբեր լեզուներով խոսելը խորհրդանշում է, որ Ավետարանը քարոզվելու է աշխարհի բոլոր լեզուներով եւ բոլոր երկրներում: Հոգեգալուստը կոչվում է նաեւ Պենտեկոստե, որ նշանակում է հիսուն օր եւ միշտ տոնվում է Սուրբ Զատկից հիսուն օր հետո:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները