Հոգեւորականը ո՛չ իշխանության կողմից պետք է լինի, ո՛չ էլ՝ ժողովրդի: Հոգեւորականը պետք է լինի ճշմարտության կողմից...

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 4 (216), ապրիլ 2018 թ.  


 

       

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ

պրիլի 26-ին ՀՀ եւ Արցախի Հանրապետության նախագահներ Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր տեղի ունեցավ հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, հայաստանյան թեմերի առաջնորդները եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ:

Նորին Սրբությունը, հոգեւոր դասի անունից, մտահոգություն հայտնեց հայրենի երկրում տեղ գտած, քաղաքական զարգացումների հետեւանքով ստեղծված, իրավիճակի առիթով: Վեհափառ Հայրապետը կարեւորեց, որ քաղաքական գործընթացները լինեն անցնցում եւ օրինականության շրջանակներում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ համընդհանուր ջանքերով, երկխոսության միջոցով քաղաքական ճգնաժամը հանգուցալուծման պիտի առաջնորդվի՝ նկատի առնելով ազգային շահերը, ի մասնավորի՝ Արցախի ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքը եւ հայոց պետականության անսասանությունը:

Առկա իրավիճակի եւ դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ լուսաբանություններ տվեցին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության նախագահները, պատասխանեցին հոգեւոր դասի հարցերին:

Զրույցի ընթացքում կարեւորվեց հայրենիքում ներքաղաքական կայունության ապահովումը եւ, գործընթացների իրականացման ճանապարհին, օրենքի ու սահմանադրության անխաթար պահպանումը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները