Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի ճանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 3 (215), մարտ 2018 թ.  


 

       

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

իրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի եւ Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի սերտ համագործակցության արտահայտությունն են ամենամյա ակցիաները՝ նվիրված մայրության տոնին: Այս տարի եւս կենտրոնի սոցիալական աշխատողները սիրով այցելեցին հիվանդանոց՝ իրենց հետ տանելով օգտակար նվերներ ու փաթեթներ: Նորածիններին իր օրհնությունն էր բերել Տեր Ստեփանոս քահանա Ավետիսյանը:

Սոցիալական աշխատողները հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքին նվիրեցին վերմակներ, իսկ օրվա նորածիններին ու ծննդկաններին՝ հիգիենայի եւ մանկական հագուստի փաթեթներ:

Ծննդկանների համար այցն անակնկալ էր ու հաճելիորեն զարմացնող:

ՀՌԻՓՍԻՄԵ ՊԱԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները