Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի ճանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 3 (215), մարտ 2018 թ.  


 

       

ՈՏՆԱԼՎԱ

վագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Ոտնալվայի արարողությունը: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծնկի եկավ Իր աշակերտների առջեւ ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով (Հովհ. ԺԳ 5)՝ հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով. «Եթե Ես` Տերս եւ Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետեւ մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձեւով անեք» (Հովհ. Գ 1-20):

Ոտնալվայի հիասքանչ արարողության ծիսակարգի ու աղոթքների հեղինակ է համարվում Ընդհանրական Եկեղեցու տիեզերալույս վարդապետներից Սուրբ Եփրեմ Խուրի Ասորին (306-373): Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը (1066-1105) 11-րդ դարում այդ կարգը թարգմանել է հայերեն եւ ներմուծել Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգ: Հետագայում կարգը հարստացել է նաեւ զուտ հայկական շարականներով ու աղոթքներով, որոնցից են «Սիրտ իմ սասանի» եւ «Ուր ես, մայր իմ» գեղեցկահյուս մեղեդիներն ու Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խորիմաստ խրատը:

Եպիսկոպոսը կամ եկեղեցու քահանան, տասներկու մանուկների կամ եկեղեցու սպասավորների հետ, բարձրանում է խորան: Հոգեւորականը, խաչով ու Ավետարանով եւ «Թող օրհնվեն եւ սրբագործվեն այս յուղն ու ջուրը» խոսքերով, օրհնում է խորանում դրված ջուրը եւ յուղը: «Պահպանիչ» աղոթքից հետո հոգեւորականը վերցնում է սրբիչը, ծնկի գալիս, լվանում տասներկուսի ոտքերը եւ յուղով օծում: Արարողության վերջում կարդացվում է Ավետարան, ուր հիշատակվում է, Քրիստոսի ձեռքով կատարված, Ոտնալվան: Հիսուս աշակերտների ոտքերը միայն ջրով լվաց, իսկ Ոտնալվայի արարողության ընթացքում յուղի օգտագործումը խորհրդանշում է Հիսուսի ոտքերին անբարո կնոջ հեղած անուշահոտ յուղը (Հովհ. ԻԲ 3):

Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղ, որը նրանք գործածում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին:

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է մի արարողություն, որը «Խավարում» է կոչվում: Սա արդեն վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին, սակայն Ավագ հինգշաբթի երեկոյան, մութն ընկնելուց հետո է կատարվում:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները